Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում այսօր թագավորում էր Ամանորի հեքիաթը
PHOTOBlognews.am-ը գրում է.
«Նվիրիր կյանք» հիմնադրամի և առաջին տիկին Ռիտա Սարգսյանի անմիջական մասնակցությամբ վերջերս վերանորոգված ու հեքիաթային վերակերպում ստացած Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում այսօր Ամանորի հեքիաթն էր թագավորում:
Հիվանդանոցում բուժում ստացող երեխաներն ի նշան իրենց երախտիքի՝ բեմադրություն էին կազմակերպել Երևանի Ն.Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցի կոլեկտիվի համար: Անցնող տարվա ընթացքում դպրոցի աշակերտները բարեգործական համերգ կազմակերպեցին, որից ստացված ողջ հասույթը փոխանցեցին «Նվիրիր կյանք» հիմնադրամին: Այնուհետև դպրոցի ծնողական ու ոսուցչական կազմը արյունատվության ակցիա կազմակեպրեց արյունաբանական կենտրոնում բուրժվող լեյկիմիայով հիվանդ երեխաների համար, իսկ Ամանորի շեմին էլ հիվանդանոցին շքեղ զարարված տոնածառ նվիրեցին:
Միջոցառմանը ներկա էին նաև «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի և ԱՆ-ի ներկայացուցիչներ, հիվանդանոցի անձնակազմն ու բուժում ստացող մյուս երեխաները:
«Ամեն տարի էլ մեր դպրոցը որևէ բարեգործական ծրագիր է իրագործում: Այս տարի այդ ծրագրով հավաքված գումարը փոխանցել ենք «Նվիրիր կյանք»-ին, ինչը շարունակական կլինի նաև հետագայում: Իսկ այսօրվա միջոցառումը մեզ իսկապես շատ է հուզել, մեզ համար սա լավագույն գնահատականն է», - ընդգծում է է Երևանի թիվ 130 հիմնական դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:
«Ուզում ենք օգնել երեխաներին, որովհետև տխուր է տեսնել, որ մենք առողջ ենք, իսկ նրանք՝ հիվանդ: Ուզում ենք, որ երեխաները զգան մեր մշտական ներկայությունն ու հավատան, որ մենք իրենց կողքին ենք ու կիսում ենք նրանց բոլոր դժվար և ուրախ պահերը»,- նշում է նույն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Մերի Ավոյանը:
«Երբ հիվանդանոցում հայտնվեց այս գեղեցիկ տոնածառը, որոշեցինք մեր երեխաների հետ մի միջոցառում կազմակերպել Նաիրի Զարյանի անվան դպրոցի ուսուցչա-աշակերտական կոլեկտիվի համար ու հրավիրել նրանց: Հետո այս ամենին միացավ «Նվիրիր կյանք» հիմնադրամն ու առաջարկեց Ձմեռ պապիկին ուղղված մեր բուժում ստացող երեխաների նամակներն անձամբ տեղ հասցնել: Ու ինչպես այսօր տեսանք, խոստումը կատարվել է և Ձմեռ պապն ու Ձյունանուշը երեխաների ոչ մի նամակ-ցանկությունը անկատար չեն թողել»,- Նշում է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը:
Իսկ «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի տնօրեն Վերժինե Ոսկանյանը այսպես է խոսում դպրոցի նախաձեռնության մասին. «Հրաշալի մի կրթօջախ, որը մշտապես աչքի է ընկնում բարեգործական տարբեր նախաձեռնություններով: Դրական էմոցիաները, որոնք երեխաները ստանում են նման միջոցառումների շնորհիվ, հրաշալի կերպով անդրադառնում են նաև նրանց բուժման ցուցանիշների վրա: Ես շնորհակալ եմ Տիկին Արմինե Հովհաննիսյանի ղեկավարած կոլեկտիվին՝ իրենց մարդկայնության ու այս երեխաների հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար: Հրաշալի կլիներ, եթե այս դպրոցի օրինակը վարակիչ դառնար մյուս կրթօջախների համար»:
Շարունակությունը՝ այստեղ