Հրեական խոհանոցի ամենահայտնի ուտեստը՝ «Ֆորշմակ»
LIFEԲաղադրամասեր
Ծովատառեխ (сельдь) – 1 հատ (կամ փափկամիս՝ 300 գ),
Սոխ – 2 հատ,
Սպիտակ հաց – 2 կտոր,
Կարագ – 100 գ,
Խնձոր (կանաչ, թթու) – 1 հատ,
Պինդ եփած ձու – 2 հատ,
Կաթ – 1.5 բաժակ,
Աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
Հացի կտորները թրջել կաթի մեջ՝ մինչև լրիվ փափկելը: Մաքրել ծովատառեխը, կեղևազրկել խնձորները, հեռացնել միջուկը, մաքրել սոխը, պինդ եփել ձվերը և սառեցնել: Բոլոր բաղադրիչները անցկացնել մսաղացով: Հացերը մի փոքր քամել և ավելացնել ստացված զանգվածի մեջ: Ամբողջը նորից լավ խառնել: Ավելացնել աղ և պղպեղ:
Վերջում ավելացնել փափուկ կարագը և նորից լավ խառնել: «Ֆորշմակը» պատրաստ է, մատուցել սև հացի հետ:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



