Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Ինտերիերը՝ ըստ կենդանակերպի նշանների

PHOTO

Խոյ՝ գործնականություն և մինիմալիզմ

Խոյերը բավականին եռանդուն մարդիկ են և ունակ են մի քանի գործ միանգամից անել՝ ճանապարհորդել, նոր վայրեր ուսումնասիրել։ Նրանք սիրում են պրակտիկ և քանակով քիչ իրեր։ Խոյերի համար իրերը պետք է առավել ֆունկցիոնալ լինեն, իսկ բնակարանը՝ ոճային, հարմար և օդով լցված։ 

Ցուլ՝ էկոլոգիապես մաքուր և հարմարավետ

Ցուլերը շատ համառ են, այնպես որ եթե որոշել են ստեղծել իդեալական ինտերիեր, ապա ոչ մի դեպքում չեն հրաժարվի այդ գաղափարից։ Նրանք չեն շտապում լցնել բնակարանը ոճային կահույքով, այլև ընտրում են այն ըստ որակական հատկանիշների, քանի որ ինտերիերը դարեր շարունակ պետք է ծառայի իրենց։ Ցուլերը աշխատում են օգտագործել էկոնյութեր, և իրենց խորթ չեն այնպիսի ուղղությունները, ինչպիսիք են պրովանսը, քանթրին և այլ գյուղական և էթնո-ոճերը։

Երկվորյակներ՝ փոփոխականություն և տարածություն

Երկվորյակները միշտ ինչ-որ տեղ վազում են և հետևում են նոր միտումներին։ Այս մարդիկ գերադասում են շատ տարածություն և ազատություն, այդ պատճառով էլ իրենց լավ են զգում լոֆթ ոճի ընդարձակ պատուհաններով բնակարաններում։ Նաև ողջունում են ցանակացած տեսակի փոփոխությունները՝ թե դեկորի, թե տեքստիլի առումով։ Մի զարմացեք, եթե մի օր կայցելեք Երկվորյակին և չեք գտնի այտեղ ոչ մի ծանոթ իր։



Խեցգետին՝ հանգստություն և հարմարավետություն

Խեցգետիններն ամենից շատ գնահատում են հարմարավետությունը։ Նրանց խորթ են աղմկոտ երեկույթները, և սեփական տանը իրենք փորձում են ստեղծել այն մթնոլորտը, որտեղ հարմար կլինի մտերիմների հետ շփվելը։ Նրանց ինտերիերում հաճախ գերիշխում է մոխրագույնի, կանաչի և երկնագույնի երանգով թեթև գունային գամման, իսկ կահույքը Խեցգետինները նախընտրում են կլորացված եզրագծերով։ 

Առյուծ՝ փայլ և շքեղություն

Առյուծները նախընտրում են շքեղ ինտերիերները։ Սիրում են պարբերաբար ընդունելություններ կազմակերպել իրենց տանը, իսկ տան կենտրոնը համարում են հյուրասենյակը, որտեղ պարտադիր պետք է լինի բուխարի։ Առյուծները աշխատում են ընտրել իրենց տան համար նորաձև և ամուր կահույք բնական նյութերից, նաև սիրում են շքեղ աքսեսուարներ։



Կույս՝ ուշադրություն դետալների նկատմամբ

Կույսերն անընդհատ վերլուծում են այն, ինչ հանդիպում է իրենց ճանապարհին, իսկ դա նշանակում է, որ իրենց ինտերիերը չի կարող լինել առանց անձնական անկյունի։ Կույսերի համար կարևոր են դետալները։ Մեծ ուշադրություն են դարձնում լուսավորությանը։ Իրենց ինտերիերում գոյություն ունեն լուսավորության բազմաթիվ սցենարներ և ամեն մեկը որոշակի ֆունկցիա է կատարում։ Կույսերի բնակարանների դեկորի համար պատասխանատու են տարօրինակ, հաճախ լուրջ  փիլիսոփայական ենթատեքստով նկարները։

Կշեռք՝ անհոգություն և էլեգանտություն

Կշեռքի նշանի ներքո ծնված մարդիկ երբեք չեն օգտագործի վիթխարի և տարօրինակ իրեր իրենց ինտերիերում։ Նրանց ավելի բնորոշ են կահույքի էլեգանտ տարրերը, ինչպես, օրինակ, կարմիր փայտից աթոռները կամ պահարանները՝ բարակ ու նուրբ փորագրված ոտիկներով։ Կշեռոները սիրում են նրբություն ամեն ինչում, և իրենց տարածությունը ծանրաբեռնված չէ, իսկ տանը եղած կահույքի մասերը՝ հեշտ տեղափոխվող։



Կարիճ՝ նորաձևություն և տիեզերք

Որքան էլ յուրօրինակ է թվում Կարիճի ինտերիերը, այն միշտ պետք է մեկ ոճի մեջ լինի. տարածությունն այնպես դասավորել, որ նրանում ենթագիտակցորեն առկա լինեն խորությունն ու անծայրածիրությունը։ Ամբողջ բնակարանը՝ միջանցքը, ննջարանը, հյուրասենյակը, սանհանգույցը, պետք է պարուրվի մեկ գույնով, դեկորով, հատակի կամ առաստաղի ծածկույթով՝ ակնարկելով, կարծես, որ հայտնվել ես լաբիրինթոսում, կամ նույնիսկ անձավներում։ 

Աղեղնավոր՝ պարզություն և շարժունակություն

Աղեղնավորները ծայրահեղ ակտիվ մարդիկ են և շատ են սիրում շրջագայել, և իրենց բնակարանը կահավորելու իմաստ բացարձակ չկա։ Իրենց սրտով կլինի հնաոճ կոմոդը որտեղ կարելի է դասավորել հին և նվիրական հուշանվերները և ծալվող կահույքը։

Այծեղջյուր՝  ամրություն և պահպանողականություն

Այծեղջյուրներին խորթ են թրենդերն ու նորամուծությունները։ Նրանք ավելի շուտ կսկսեն գնել պատվերով պատրաստված իրերը և համբերատար սպասել այդ իրերի առաքմանը։ Իրենց տան կահույքի ամեն տարրը դարեր շարունակ կծառայի։ Փայտից կամ բնական կաշվից պատրաստաված ամուր կահույքը իրենց ընտրությունն է։ Այծեղջյուրները նաև գերադասում են իրենց ձեռքով տուն կառուցել, քան գնել պատրաստի բնակարան։

Ջրհոս՝ բազմազանություն և վառ գույներ

Այս նշանի տակ ծնված մարդիկ շատ բազմակողմանի են՝ այսօր սիրում են մի բան, իսկ վաղը՝ մեկ այլ․․․և ինտերիերը ձևավորելիս Ջրհոսները ձգտում են ձևափոխվող կահույք պատվիրել և տարատեսակ գործվածք գնել։ Ջրհոսները պաշտում են մանր դետալները և աքսեսուարները, որոնք իրենց բազմազանությամբ ուրախացնում են Ջրհոսին։



Ձկներ՝ մշակույթ և աքսեսուարներ

Ձկները ռոմանտիկ մարդիկ են, սակայն հակված են տխրությանը։ Նրանք ընտանեկան հանգստի կարիքն ունեն։ Ինտերիերը պետք է հանգիստ երանգներով ձևավորված լինի՝ սպիտակը, մարմնագույնը, դեղինը, երկնագույնը և կանաչը իրենց ինտերիերին հարմար գույներն են։ Ձկները չափազանց մաքրասեր են, և այդ իսկ պատճառով իրենց տունը ծանրաբեռնված չէ կահույքով և զարդարանքով։ Այս նշանի ներկայացուցիչները տարածության և օդի կարիքն ունեն։

 Աղբյուրը՝ NEWS.am STYLE

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California