Մոուրինյու. Ֆենոմենալ գոլ էր
SPORTԱնգլիայի առաջնության 18-րդ տուրում «Սանդերլենդին» հաղթելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Հենրիխ Մխիթարյանի խփած շքեղ գոլի մասին:
«Ֆենոմենալ գոլ էր: Կարծում եմ, որ նա գոլի հեղինակ դարձավ աջ դարպասին` «Ստրետֆորդ Էնդում», որտեղ մարդիկ շատ ոգևորված են:
Հիանալի պահ էր, և նրա համար շատ կարևոր, քանի որ Հենրիխը լավ մարզավիճակում էր, իսկ հետո եկավ վնասվածքը և նա բաց թողեց երկու խաղ:
Եվ Մխիթարյանը վերադարձավ ոչ միայն գոլով, քանի որ կարծում եմ` նա որակ հաղորդեց իր խաղով, և ես երջանիկ եմ»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «Mirror»-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



