Ինդոնեզիայում ոստիկանությունը կանխել է ամանորյա գիշերը ծրագրվող ահաբեկչությունը
SOCIETYԻնդոնեզիայում ոստիկանությունը հայտնել է, որ կանխել է ամանորյա գիշերը ծրագրվող ահաբեկչությունը։ Reuters-ի փոխանցմամբ, զինյալները, որոնք կապեր ունեն ԻՊ խմբավորման հետ, ծրագրում էին ամանորյա գիշերը դանակներով ու մաչետեներով հարձակվել ոստիկանական պահակախմբի վրա։
Ոստիկանությունը կալանավորել է երկու կասկածյալների, որոնք էլ հենց նրանց հայտնել են իրենց հանցակիցների մասին։ Վ երջինները սպանվել են ոստիկանական ռեյդի ժամանակ անցած կիրակի, երբ ոստիկանների վրա էին հարձակվել մաչետեներով։ Գործակալության տվյալներով, ինդոնեզացի զինյալները վերջերս ավելի են լկտիացել։ Անցած շաբաթ ոստիկանությունը հարցաքննել է 14 մարդու՝ նախագահական պալատում մահապարտների մասնակցությամբ ահաբեկչություն ծրագրելու կասկածանքով։ Ընդ որում նշում են, որ ինդոնեզացի զինյալները սկսել են օգտագործել կին մահապարտների, ինչը նրանց համար նոր մարտավարություն է։