Ինչ կարող է պատմել ձեր մասին քնելու դիրքը
LIFEՔնի ընթացքում մարդու ուղեղի աշխատանքը կրկնապատկվում է։ Հենց սա է պատճառը, որ քնի մեջ կարևոր հարցերի պատասխաններ եք ստանում ու հանճարեղ մտքեր ունենում։
Քնի դիրքից կախված է մարդու բնավորությունն ու հոգեվիճակը։ Այս նկարում քնելու չորս ամենատարածված դիրքերն են պատկերված։ Ընտրեք, թե որ դիրքով եք քնում ու բացահայտեք ձեր մասին այն, ինչ չգիտեիք։
1. Այս դիրքով քնող մարդիկ բաց են բոլորի համար։ Նրանք հեշտ են լեզու գտնում տարբեր մարդկանց հետ ու կարողանում են ադապտացվել ցանկացած շրջապատում։ Նրանք լավ զրուցակիցներ են ու կարողանում են օգտակար խորհուրդներ տալ։
2. Այս դիրքով քնող մարդիկ երազողներ են։ Նրանք շփվող չեն, նախընտրում են մենակությունը։ Այս մարդիկ վառ արտահայտված ստեղծարար կողմ ունեն՝ նկարում, երգում կամ պարում են։ Նրանք սիրում են իրենց երազանքներով ապրել ու շատ դժվարությամբ են մարդկանց իրենց աշխարհ թողնում։
3. Այսպիսի դիրքով քնող մարդիկ արտահայտված եսակենտրոնություն ունեն։ Նրանց չի հետաքրքրում, թե ուրիշներն ինչ են մտածում, նրանք անում են այնպես, ինչպես ցանկանում են։ Նրանք ունեն իրենց կարծիքը և չեն պատրաստվում փոխել այն։
4. Այս դիրքով քնող մարդիկ մշտապես սիրո կարիք ունեն։ Նրանք փորձում են գոհացնել բոլորին, բոլորի հետ ջերմ վերաբերվել և ակնկալում են, որ իրենց հանդեպ ևս նմանատիպ վերաբերմունք կդրսևորվի։ Նրանք շատ խելացի են, սակայն ամաչկոտ։