Yerevan, 16.February.2026,
00
:
00
BREAKING


Դեղատոմսում կնշվի միայն դեղի ներգործող նյութի անունը՝ խուսափելու կոնկրետ ֆիրմաների գովազդից. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեկտեմբերի 15–ին «Դեղերի մասին» օրենքն ուժի մեջ մտավ, որը կսկսի գործել ենթաօրենսդրական ակտերի հաստատումից հետո՝ դա կլինի մոտավորապես փետրվարին: Այս օրենքով Հայաստանում գրանցված 4500 անուն դեղերի կեսը՝ մոտ 2250–ը, բաց կթողնվի միայն դեղատոմսով: 
Սա հանրության շրջանում հակասական կարծիքների առաջացման պատճառ դարձավ: Շատերը դժգոհում էին՝ նշելով, թե հիմա ստիպված կլինեն ամեն մի դեղի համար բժշկի գնալ, այն դեպքում, որ աշխատանք ունեցողների համար դա փոքր–ինչ խնդիրներ է առաջացնում, հաշվի առնելով նաև այն, որ պոլիկլինիկաներում աշխատող բժիշկները օրվա մեջ միայն մի քանի ժամ են աշխատում: Սրա հետ կապված առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը նշեց, որ եվրոպական մի շարք երկրներում բժիշկն օրվա մեջ ընդամենը մի ժամ է աշխատում և այնտեղ էլ դեղերի մեծ մասը միայն դեղատոմսով են բաց թողնում: 
«Մենք ոչ թե մարդուն պարտադրում ենք ամեն դեղի համար գնալ դեղատուն, այլ որ ինքն իր առողջության համար գնա պոլիկլինիկա և բժշկի նշանակումով դեղ գնի: Դեղատուն են գնում, ասում են էս ինչի համար ի՞նչ խմեմ, դեղատան աշխատողն էլ առանց խորանալու, առանց ուսումնասիրելու, առանց որևէ հետազոտության, ինքն իր դեղը վաճառելու համար ինչ–որ մի բան առաջարկում է: Իսկ այդ բոլորը մարդկանց առողջության վրա կարող են բացասականորեն անդրադառնալ: Այս ամենն արվում է մարդու առողջության համար, մասնագետի հսկողությունը պիտի պարտադիր լինի, երբեմն դեղաչափերն են սխալ ընտրվում, և հետո եթե այդպես լիներ, էլ ինչի՞ համար են պոլիկլինիկաները, ամեն ինչի համար կգնայինք դեղատուն»,– «Փաստի» հետ զրույցում նշեց Հայթայանը:
Պարտադիր կերպով դեղատոմսով դուրս գրման են ենթակա հակաբիոտիկները, հոգեմետ և հատուկ հսկողության տակ գտնվող դեղերը: Ըստ Հայթայանի՝ եթե անգամ նույն դեղի հաբը առանց դեղատոմսի լինի, միևնույն է՝ ներարկայինը պարտադիր կերպով դեղատոմսով պիտի լինի: Նա նշեց, որ ներկայիս օրենքով էլ դրանք պետք է դեղատոմսով բաց թողնվեին, բայց այդ օրենքը տարիների ընթացքում ուղղակիորեն չի կիրառվել: 
«Փաստի» այն հարցին, եթե մարդն ուզում է գնել մի դեղ, որն արդեն երկար ժամանակ օգտագործում է, ստիպված է լինելու նորից բժշկի գնալ և նոր դեղատոմս վերցնել, Անահիտ Հայթայանը պատասխանեց, որ ոչ: Դեղատոմսերը ժամկետ կունենան և եթե հիվանդն այդ դեղը մի տարի պետք է օգտագործի, դեղատոմսը կունենա մեկ տարվա ժամկետ, որի վրա նշված կլինի նաև դեղաչափը: Քաղաքացին այդ դեղատոմսն իր մոտ կպահի, իսկ դեղատանը կվերցնեն դեղատոմսի պատճենը: 
«Դեղը որքան էլ որ բուժում է, նա քիմիական միացություն է, և օրգանիզմի վրա նաև բացասական ազդեցություն ունի: Եվ հետո մարդ տարիներ շարունակ կարող է օգտագործել, օրինակ, ճնշումն իջեցնող դեղ, բայց կգա մի պահ, երբ օրգանիզմը արդեն այդ դեղի ազդեցությանը չի ենթարկվի՝ տվյալ դեղի նկատմամբ իմունիտետ ձեռք կբերի: Շատ հաճախ մարդիկ նման դեպքերում գնում են և դեղաչափը կամ դեղն են փոխում»,– նշեց առողջապահության նախարարի մամլո քարտուղարը:
Այս օրենքի դրական կողմերից մեկն էլ այն է, որ դեղատոմս գրելիս բժիշկը չի գրելու դեղի կոնրետ տեսակի և արտադրության երկրի անունը, այլ պետք է գրի միայն ներազդող նյութի անունը: Դեղատանն արդեն հաճախորդին կառաջարկեն ինքնուրույն ընտրելու, թե որն է իր համար ավելի մատչելի ու գրպանին հարմար: 
Ըստ Հայթայանի՝ սա նաև կոռուպցիայի դեմ պայքարի մի միջոց է, քանի որ նախկինում շատ հաճախ բժիշկները դեղ նշանակելիս հիվանդին ուղղորդում էին, թե որ դեղատնից կամ կոնկրետ որ դեղը գնի՝ տվյալ դեղատանը օգնելու կամ էլ կոնկրետ ֆիրմայի դեղի վաճառքին նպաստելու նպատակով: Այս դեպքում նշելով միայն ներգործող նյութի անունը՝ դեղի ընտրությունը կմնա մեզ վրա:
«Մեր նպատակը Եվրոպային կրկնօրինակելը չէ, մեր նպատակը մարդկանց առողջության մասին մտածելն է»,– վերջում հավելեց նա:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive