Թեստ. կկարողանաք արդյո՞ք բացահայտել հանցագործությունը ընդամենը մեկ դետալով
LIFEՏեսուչ Արամը հերթապահության էր Նոր տարվա օրերին և հունվարի մեկի առավոտյան հաղորդագրություն եղավ հանցագործության մասին։ Տեղ հասնելուն պես նա թակեց դուռը, այն բացեց քնկոտ տանտերը։ Տեսուչը ներկայացավ.
— Ես ստիպված եմ հետախուզել Ձեր բնակարանը։ Ձեր հարևանը պնդում է, որ երեկ, Ամանորի գիշերը՝ հյուրեր եք ունեցել, և մինչ Ձեր հարևանը Ձեր ընտանիքի անդամների հետ ուրախ-զվարթ երգում էր Տոնածառի փայլփլող լույսերի ներքո, Դուք թափանցել եք նրա բնակարան և գողացել մի շարք թանկարժեք իրեր։
Տանտերը պատասխանեց.
— Ճիշտ չէ։ Մենք ամբողջ ընտանիքով Ամանորը դիմավորել ենք մեր ընկերներից մեկի տանը։ Մենք գնացել ենք այնտեղ երբ դեռ կեսօր էր, և ես նույնիսկ հազիվ եմ հասցրել զարդարել Տոնածառը տնից դուրս գալուց առաջ։ Մենք վերադարձել ենք, երբ կեսգիշերից արդեն շատ էր անցել և միանգամից պառկել ենք քնելու։ Եթե ցանականում եք, ես կարող եմ արթնացնել կնոջս և որդուս, նրանք կհաստատեն իմ խոսքերը։
— Չեմ կարծում՝ դրա կարիքը կա, — ասաց տեսուչը. — Ինձ համար արդեն ակնհայտ է, որ Ձեր հարևանը ստախոս է։
Ինչպես հաջողվեց տեսուչին միանգամից հասկանալ, որ հարևանը ստում է։
*
*
*
*
*
*
*
*
*
*
*
*
*
*
*
*
*
*