Կայսերիի ահաբեկչության գործով ձերբակալվածների թիվն ավելացել է
SOCIETYԹուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքում դեկտեմբերի 17-ին իրականացված ահաբեկչության հետևանքով ձերբակալվածների թիվը հասել է 23-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ձերբակալված կասկածյալների հարցաքննությունը շարունակվում է:
Թուրքիայի Կայսերի քաղաքում գտնվող Էրջիես համալսարանի մասնաշենքի դիմաց դեկտեմբերի 17-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել: Զինվորականներին տեղափոխող ավտոբուսի կողքը պայթեցվել է ավտոմեքենա: Պաշտոնական տվյալներով` զոհվել է 14 զինվոր, 55-ը վիրավորվել են: Երկրի իշխանությունները կատարվածի պատասխանատու են ճանաչել Քրդական բանվորական կուսակցությանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



