Ավտոբուսում գողություն կատարած անձը բերման է ենթարկվել
SOCIETYՈստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1994 թ. ծնված Մաթևոս Հ.-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ: Մաթևոս Հ.-ն հայտնել է, որ այն գողացել է թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում, մի կնոջ պայուսակից:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
Ավելի վաղ, դեկտեմբերի 26-ին 1983 թ. ծնված Գոհար Փ.-ն ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, նույնականացման, զեղչային և բանկային քարտեր:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



