Վրաստանի նախագահը ներում Է շնորհել 175 դատապարտյալների
SOCIETYՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ներում Է շնորհել 175 դատապարտյալների: Այդ մասին դեկտեմբերի 27-ին նախագահի վարչակազմում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել Է Համաներման հարցերի հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Նա նշել Է, որ 122 դատապարտյալներ ազատազրկման վայրերից դուրս կգան արդեն այսօր, իսկ 53-ի պատժաժամկետները կրճատվել են:
«Վրաստանի նախագահը ներում Է շնորհել 175 դատապարտյալների: Նրանցից 122-ն այսօր իսկ դուրս կգան պատժական հիմնարկներից: Ինչ վերաբերում Է 53 դատապարտյալներին, նրանց պատժաժամկետները կրճատվել են: Ներման արժանացածներից 14-ը կանայք են, նրանցից 12-ն արդեն այսօր կլքեն ազատազրկման վայրերը, իսկ երկուսի պատժաժամկետը կրճատված Է»,-հավելել Է Քորիձեն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



