Արքայանարինջը`մի շարք հիվանդությունների դեմ պայքարի միջոց
PHOTOԱրքայանարինջը պարունակում է մեծ քանակությամբ բետտա-կարոտին, որը լավացնում է տեսողությունը և կանխարգելում աչքերի ծերացումը։ Այն հարուստ է շաքարներով և կալիումով, օգտակար է սիրտ-անոթային համակարգին, ամրացնում է անոթների պատերը, իջեցնում է ճնշումը:

Արքայանարինջն ունի կապող հատկություն, օգտակար է մարսողության խանգարման դեպքում, հանգստացնում է ստամոքսի ցավերը:

Այն օգտակար է երիկամներին և միզապարկին. պետք է ուտել 1-ական պտուղ` օրը 2-3 անգամ, իսկ 1 ժամ անց խմել 100 մլ տաք կաթ:

Արքայանարինջը հարուստ է մագնիումով, հանգստացնում է նյարդերը, օգտակար է անքնության դեպքում:

Արքայանարինջը պարունակում է յոդ. մինչև 50 մկգ` հարյուր գրամ մրգի մեջ, օգտակար է վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



