Ո՞վ եք Դուք ըստ մայաների հորոսկոպի
LIFEMediamag.am-ը գրում է.
Գրեթե բոլորին հայտնի է, թե որքան զարգացած էր մայաների մոտ աստղագիտությունը:
Մայաների հորոսկոպը ի տարբերություն արևմտյան հորոսկոպներից, ներառում է իր մեջ սիմվոլներ, աստվածություններ և տոտեմներ: Եվ այսպես.
1. Կոկորդիլոս (Իմիշ)
Ամսաթվերը՝ 16.03, 21.03, 10.04, 30.04, 20.05, 9.06, 29.06, 19.07, 8.09, 28.09, 17.09, 7.10, 27.10,16.11, 6.12, 26.01, 15.01, 4.02, 24.02
Նշանի տարերքը ջուրն է: Այս օրերին ծնվածներն էմոցիոնալ են, տիրապետում են հարուստ երևակայության և հեշտությամբ դուրս են գալիս ափերից:
2. Քամի (Իիկ)
Ամսաթվերը՝ 17.03, 22.03, 11.04, 1.05, 21.05, 10.06, 30.06, 20.07, 9.08, 29.08, 18.09, 8.10, 28.10, 17.11, 7.12, 27.12, 16.01, 5.02, 25.02
Նշանի տարերքն օդն է: Այս օրերին ծնվածները ոչ միայն ցանկանում են, այլ նաև կարող են ազդել աշխարհի վրա` գործողությունների, մտքերի և ստեղծագործության օգնությամբ: Նրանց բնորոշ է ոգեշնչվելը:
3. Երազ (Ակբալ)
Ամսաթվերը՝ 18.03, 23.03, 12.04, 2.05, 22.05, 11.06,1.07, 21.07, 10.08, 30.08, 19.09, 9.10, 29.10,18.11, 8.12, 28.12, 17.01, 6.02, 26.02
Նշանի սիմվոլը ստորերկրյա աշխարհն է, գիշերը և երազների աշխարհը: Այս նշանի ներկայացուցիչները ձգտում են տեսանելի և անտեսանելի աշխարհների ֆիզիկականի և հոգևորի միջև հավասարակշռության, բայց դրան հասնելը շատ դժվար է: Հաճախ մարդ-Ակբալը դառնում է նյութապաշտ, չափից ավելի պահպանողական և տրամաբանական: Բայց եթե կշեռքի մյուս նժարն է ծանրանում, ապա ի հայտ է գալիս կանխազգացումը և շատ տաղանդներ:
4. Մողես (Կաան)
Ամսաթվերը՝ 19.03, 24.03, 13.04, 3.05, 23.05, 12. 06, 2.07, 22.07, 11.08, 31.08, 20.09, 10.10, 30.10, 19.11, 9.12, 29.12, 18.01, 7.02, 27.02
Նշանի տարերքը հողն է: Այս օրերին ծնված մարդիկ հնարավորություն ունեն փորձել և իրագործել իրենց ամենաուժեղ զգացմունքները և մտքերը: Այսպիսի որակը նկարչության, երաժշտության, պարի և պոեզիայի ունակություն է տալիս: Եթե նրանք չեն կարողանում ինքնարտահայտվել, ապա պարփակվում են իրենք իրենց մեջ, հակված են առանձնանալու և հիվանդագին են ընդունում քննադատությունը:
5. Օձ (Չիկչան)
Ամսաթվերը՝ 20.03, 25.03, 14.04, 4.05, 24.05, 13.06, 3.07, 23.07, 12.08, 1.09, 21.09, 11.10, 31.10, 20.11, 10.12, 30.12, 19.01, 8.02, 28.02
Նշանի տարերքը Ծիր Կաթինն է, աստվածությունը, Կուկուլկանը, որն իր խնամակալության տակ գտնվողներին տալիս է լավ առողջություն և մոգական կարողություններ: Այս մարդիկ ազդում են ուրիշների վրա` իրենք էլ չկասկածելով այդ մասին:
6. Օտարական (Կիմի)
Ամսաթվերը՝ 1.03, 26.03, 15.04, 5.05, 25.05, 14.06, 4.07, 24.07, 13.08, 2.09, 22.09, 12.10, 1.11, 21.11, 11.12, 31.12, 20.01, 9.02, 29.02
Նշանի սիմվոլն օտարականն է: Հաճախ ընկնում է մելանխոլիայի մեջ, նրա հետ հետաքրքիր է զրուցել: Հակված է փիլիսոփայության և գերբնական գիտությունների: Այս նշանի ներկայացուցիչներից ստացվում են լավ աստղագուշակներ և մոգեր:
7. Եղնիկ (Մանիկ)
Ամսաթվերը՝ 2.03, 27.03, 16.04, 6.05, 26.05, 15.06, 5.07, 25.07, 14.08, 3.09, 23.09, 13.10, 2.11, 22.11, 12.12, 1.01, 21.01, 10.02
Այս նշանի հովանավորը Տոխիլն է (Եղնիկ Աստված): Տալիս է շատ էներգիա, դերասանական տաղանդներ և բուժիչ կարողություններ: Չնայած հախուռն խառնվածքին, այս մարդիկ միայնակ են:
8. Լուսին (Լամատ)
Ամսաթվերը՝ 3.03, 28.03, 17.04, 7.05, 27.05, 16.06, 6.07, 26.07, 15.08, 4.09, 24.09, 14.10, 3.11, 23.11, 13.12, 2.01, 22.01, 11.02
Նշանի մյուս նշանակությունը երկնային լուսատուն է: Տոտեմային կենդանիներն են թռչունը և ճագարը: Այս օրերին ծնվածները խելոք են, խորամանկ և շրջահայաց: Մտերիմների համար նրանք հանգստություն են ճառագում, տալիս են հարմարավետության զգացողություն:
Շարունակությունը՝ այստեղ:



