Արմենիա TV-ի «Բարի լույս»-ի տոնական ծրագիրն ու հայտնի հյուրերը
PHOTOTert.am Life-ը գրում է
Արմենիա TV-ի «Բարի լույս»-ի տոնական ծրագրի մեկնարկը կտրվի դեկտեմբերի 31-ին առավոտյան ժամը 9:00-ից սկսած: Անակնկալներով լի տոնական ծրագիրը կտևի 5 ժամ: Բազմաթիվ հայտի հյուրեր իրենց ներկայությամբ, երգ ու պարով, հումորով, հետաքրքիր հարցազրույցներով ու շնորհավորանքներով կզարդարեն տոնական եթերը:
«Բարի լույս»-ի տոնական ծրագիրը տարբերվելու է նախորդ տարվանից: Այս տարի գրեթե բոլոր հայտնի երգիչ-երգչուհիները իրենց նոր և հին կատարումներով բարձր տրամադրություն կփոխանցեն հեռուստադիտողին: Առավոտյան ծրագրում ներգրաված են նաև Արմենիա TV-ի լավագույն դերասանները: Մտերմիկ մթնոլորտը, որ մեզ մոտ է եղել՝ փոխանցելու ենք ընտանիքներին: «Բարի լույս»-ի տաղավարում են լինելու բացառապես սիրված և սպասված հյուրեր: Համոզված եմ, որ հեռուստադիտողները կտեսնեն այն մարդկանց, ում շատ են կարոտել»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Արմենիա TV-ի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:
«Բարի լույս»-ի փոխանցած բարձր տրամադրությունից հետո կհեռարձակվեն սիրված հումորային հաղորդումները, կլինի ֆիլմի պրեմիերա, և, իհարկե, երեկոյան տոնական ծրագիրը:
Հունվարի առաջին իսկ օրերից մեկ շաբաթ շարունակ «Բարի լույս»-ը կշարունակի տոնական ձևաչափով ծրագիրը: Այդ օրերին նույնպես հաղորդավարները՝ Գայանե Ասլամազյանը ու Սիմա Բաղդասարյանը, տաղավարում կհյուրընկալեն հայտնի երգիչ-երգչուհիների, «Արցախի ձայն» նախագծի անդամներին, «Երգի պետական թատրոն»-ի սաներին և այլ հայտնիների: