Ալկոհոլ օգտագործելուց հետո սուրճ խմե՞լ, թե՞ ոչ
LIFEՄինչ այժմ կատարած հետազոտությունների արդյունքների վրա հիմնվելով` հետազոտողները պնդում էին, որ ալկոհոլային խմիչքներից հետո սուրճ խմելն օգնում է սթափվել: Սակայն գիտնականներն ամբողջովին հերքել են այդ միֆը:

Լաբորատոր կենդանիների վրա կատարված փորձի ընթացքում պարզվել է, որ ալկոհոլային խմիչքներից հետո սուրճը ո՛չ միայն չի սթափեցնում, այլ ընդհակառակը՝ ուժեղացնում է հարբածությունը:

Մասնագետները պարզել են, որ ալկոհոլ օգտագործած մարդն իրեն հոգնած է զգում, իսկ նա, ով սպիրտային խմիչքներից հետո սուրճ է օգտագործում, իրեն պահում է դյուրագրգիռ, սակայն թվում է, թե նա ավելի սթափ է: Մինչդեռ հետագայում դա կարող է մեծացնել պոտենցիալ վտանգի զարգացման ռիսկը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



