Սիրելիներս, մի լարվեք ու լարեք ձեր ուղեղը, փոխարենը զբաղվեք ինքնազարգացմամբ. Մարտա
PHOTOԴեկտեմբերի 24–ին ավարտվեց «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը, որի ընթացքում ընտրվեց Եվրատեսիլ 2017–ի հայաստանյան պատվիրակը: Հեռուստադիտողների եւ պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկությունների արդյունքում Արծվիկ-Մարտա զույգից Արծվիկը կներկայացնի Հայաստանը Կիեւում կայանալիք մրցույթում: Եվ եթե նախագծից հետո Արծվիկն արդեն կատարել է իր առաջին, շնորհակալական գրառումը, ապա Մարտան այսօր՝ դեկտեմբերի 27–ին է որոշել ամփոփել «Դեպի Եվրատեսիլ»-ին իր մասնակցությունը.
«Շնորհակալ եմ Հանրային հեռուստաընկերությանը և « Դեպի Եվրատեսիլ» մրցույթի ողջ անձնակազմին, որ իրենց շնորհիվ շաբաթներ շարունակ ես ունեցա մեծ հնարավորություն կենդանի ձայնով երգելու և ներկայացնելու իմ արվեստը: Ինձ համար ամենամեծ հաղթանակն էր ձեռք բերել մարդկանց, ովքեր սիրեցին ինձ ու գնահատեցին այն, ինչ ես անում էի: Ես հաճույք եմ ստացել իմ ամեն կատարումից ու փորձել եմ դրական էմոցիաներ փոխանցել իմ ժողովրդին, իմ հանդիսատեսին, բարի մարդկանց, որ մինչև հիմա գրում են ու ոգևորում իրենց նամակներով, ջերմ ու անկեղծ խոսքերով... Իրոք երջանիկ եմ)) Խոսք եմ տալիս, ես դեռ հաստատ կուրախացնեմ ձեզ):
Իմ հարազատներ,աշակերտներ, հին ու նոր ընկերներ, իմ թիմի տաղանդավոր ու ճաշակով մարդիկ) չեմ հոգնի ասել ձեզ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ!!!
Ինչ վերաբերում է հաղթանակին, ես դեռ մրցույթի սկզբում իմ բոլոր հարցազրույցներում նշել եմ որ ինձ համար հաղթելը չի եղել նպատակ: Իմ նպատակը երկար մնալն էր նախագծում և ճաշակով երաժշտություն մատուցելը հեռուստադիտողին....
Մեր հայաստանյան ներկայացուցչին՝ տաղանդավոր Արծվիկին ցանկանում եմ ուժ հաջողություն և հաղթանակով վերադարձ:Աստված քեզ հետ Արծվիկ ջան:
Եվ վերջում ) չար լեզու ու խոսք ունեցող բոլոր այն մարդիկ, ովքեր ինչ ասես հորինել էին իմ մասին)) անդրադարձել էին ուսուցիչներիս, շրջապատիս, ծանոթներիս, վոկալիս, ճաշակիս, տեսքիս)) ..…… ասեմ՝ սիրելիներս, մի լարվեք ու լարեք ձեր ուղեղը, փոխարենը զբաղվեք ինքնազարգացմամբ, լսեք լավ և ճաշակով երաժշտություն ու փորձեք չկորցնել ձեր մարդկային որակը…»,- Facebook-ում գրել է երիտասարդ երգչուհին:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE