Մարդիկ 2 շուն տեսան ռելսերի վրա. Երբ գնացքը եկավ, ականատեսները կորցրին խոսելու ունակությունը (լուսանկարներ,տեսանյութ)
PHOTOՓրկարարաներն այս շներին հայտնաբերել են Ուկրաինայի Տիյգլաշ գյուղից ոչ հեռու:
Լուրերը, որ երկաթուղու ռելսերի վրա հաշմանդամ շուն է պառկած, ճիշտ են եղել:
Բայց գնացքի զոհը մենակ չի եղել:
Նրա կողքին ևս մեկ շուն է եղել:
Ավելի ուշ պարզվել է, որ առողջ շունն արու է:
Երբ նրա ընկերուհին փորձանքի մեջ է ընկել, շունը նրան բախտի քմահաճույքին չի թողել:
Երկու օր արուն ընկերուհուն տաքացրել է սեփական մարմնով՝ թույլ չտալով սառչել:
Փրկարարները սկզբում չեն կարողացել մոտենալ վիրավոր շանը. Նրա ընկերը հաչել է՝ պաշտպանելով սիրելիին:
Կամավորները չէին հասկանում՝ շներին ինչպես է հաջողվել ողջ մնալ. երկաթուղով գնացքներ բավական հաճախ են անցել:
Շուտով փրկարարները տեսել են՝ ինչ է արել խելացի արուն սիրելիին փրկելու համար:
Լսելով մեքենավարի ազդանշանը՝ շունը պառկել է ընկերուհու կողքին:
Գլուխները գետնին դնելով՝ կենդանիները գնացքի տակից անվնաս են դուրս եկել:
Մարդիկ կորցրել են խոսելու ունակությունը, երբ տեսել են, թե շունը հանուն ընկերուհու քանի անգամ է վտանգել իր կյանքը:
Հիմա փրկարարները շներին տարել են կացարան, որտեղ նրանց մասին հոգ են տանում անասնաբույժները:
Ըստ մասնագետների՝ խիզախ շան ընկերուհին առողջանում է, նա էլ նախկինի պես ոչ մի քայլ չի հեռանում սիրելիից: