Ռոնալդուն պարզապես անհավանական է
SPORTՄադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ռաուլ Գոնսալեսն անհավանական է համարում «արքայական ակումբի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խաղը։ Նախորդ շաբաթ «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիրը «Ռեալի» կազմում Պրիմերայում խփած գոլերի քանակով գերազանցել է Ռաուլին։
«Նրանց համար, ովքեր սիրում են համեմատությունները, այժմ խոսքեր չեն գտնում, որպեսզի նկարագրեն այն, թե ինչ են անում Ռոնալդուն եւ Մեսսին։ Այդպիսի ֆուտբոլիստներ դեռ չեն եղել պատմության մեջ, նրանք այլ մակարդակի են։ Կրիշտիանուն պարզապես անհավանական է, քանի որ վերջին 6 մրցաշրջանում խփում է ավելի քան 50 գոլ։ Բայց խփել նույնիսկ 20 գոլ չափազանց բարդ է։
Չափազանց գոհ եմ կարիերայիցս, սակայն Ռոնալդուն դեռ շատ տիտղոսներ կնվաճի։ Նա ունակ է շարունակել նման քանակի գոլեր խփել եւ օգնել թիմին հաղթել»,- Ռաուլի խոսքը մեջբերում է «Marca»-ն։
1
With IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6
2
Unisport Crowned Armenian Futsal Premier League Champion
3
Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026
4
Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank
5
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion



