Yerevan, 10.April.2026,
00
:
00
BREAKING


Ճապոնական դիլեման

ANALYSIS

Աշխարհում ընթացող վերջին իրադարձությունների ֆոնին՝ Գերմանիայում տեղի ունեցած հերթական ահաբեկչությունը, Պալմիրիայի հարցը, իսլամիստների դուրս գալը Հալեպից, Ռուսաստանի դեսպանությունը Թուրքիայում, մի տեսակ ստվերեցին Պուտինի այցելությունը Ճապոնիա։ Բայց իրականում այն արժանի էր մանրակրկիտ ու հանգամանալի լուսաբանման։ Աշխարհաքաղաքական պրոցեսների առումով, Հեռավոր Արևելքի տարածաշրջանն ունի հսկայական նշանակություն։ Այնտեղ է գտնվում ամեն օր վիթխարի թափ հավաքող և աշխարհին լուռ սպառնացող Չինաստանը, տնտեսական հսկա Ճապոնիան, ինտելեկտուալ կենտրոն Հարավային Կորեան, որը նաև ամերիկյան կապիտալի ուղղակի ազդեցության գոտի է և ի վերջո, բոլորին իր միջուկային ծրագրերով սպառնացող Հյուսիսային Կորեան։

Այս շարքից յուրաքանչյուրի դերակատարումն ունի էական նշանակություն և ազդեցություն։ Սրանով է պայմանավորված նաև Ռուսաստանի զուսպ և հավասարակշիռ քաղաքականությունն այս տարածաշրջանի նկատմամբ։ Չինաստանի հետ պահպանելով դրական հարաբերություններ, նա փաստացի զսպում է չինական վտանգն ամբողջ աշխարհի համար։ Իսկ ինչ վերաբերում է Ճապոնիայի հարցին, ապա պատմականորեն այս երկու երկրներին բարեկամ անվանել չի կարելի։ Նախ հիշենք ռուս–ճապոնական պատերազմը, այնուհետ, երկրորդ աշխարհամարտը, որի ժամանակ Ճապոնիան կռվում էր հակառակ ճամբարում։ Նմանօրինակ այցերը կարող են էականորեն և կտրուկ փոխել ուժերի դասավորությունը Հեռավոր Արևելքում։ Ինչպես միշտ, Պուտինը հանդիպմանը ներկայացավ ուշացումով։ Շուրջ երկու ժամ։ Ճշտապահ և ավանդութային ճապոնացիների համար սա կարելի էր համարել մահացու վիրավորանք, սակայն նրանք անտեսեցին այդ հանգամանքը։ Ընդհանրապես, ճապոնացիները շատ էին շեշտադրում արել պատմության և ավանդույթի վրա, ինչը թերևս որոշ ակնարկներ էր պարունակում՝ ուղղված Ռուսաստանի առաջնորդին։

Իհարկե, հասկանալի է, որ բանակցությունների առանցքում պետք է լինեին Կուրիլյան կղզիների և դրան վերաբերող խնդիրները։ Սակայն ի սկզբանե նաև պարզ էր, որ այս հարցում չի կարող լինել ռադիկալ փոփոխություն։ Կողմերը լուծում ցանկանում են գտնել։ Դա նախ և առաջ պետք է Ճապոնիայի վարչապետին՝ ներքին խնդիրների լուծման համար, իսկ Ռուսաստանին՝ աշխարհաքաղաքական ասպեկտից ելնելով։ Եվ ահա, նրանք առաջին քայլն արեցին այդ ուղղությամբ, համաձայն որի, երկու երկրները ներկայացնող կազմակերպությունները կարող են կազմակերպել համատեղ տնտեսական գործունեություն։ Բացի դրանից, Ճապոնիայի վարչապետը խնդրեց առանց վիզային ռեժիմի այցելություն թեկուզ այդ տարածքում գտնվող նախնիների գերեզմաններ։ Սրան Պուտինն ընդառաջ գնաց, անելով բարի կամքի դրսևորում և հանձնարարելով Լավրովին, կարգավորել տեխնիկական խնդիրները։ Սակայն ոչինչ այնպես չի տրվում։ Այս ֆոնին Ռուսաստանը գրեթե բաց տեքստով խոսեց ԱՄՆ ներկայության մասին ռեգիոնում և իրենց ունեցած մտահոգությունները, հատկապես, երբ ԱՄՆ–ն իր ներկայությունը հիմնավորում է Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերով։ Բառացի հնարավոր չէ փոխանցել երկու երկրների առաջնորդների խոսակցությունները, սակայն հաղորդագրություններից պարզ է դառնում, որ Ճապոնիան ևս ընդառաջ քայլ է արել և միտված է ռուս–ամերիկյան ազդեցությունների հավասարակշռմանը։ Այս զարգացող հեռանկարում, առանցքային նշանակություն կունենա Ճապոնիայի վարչապետի փոխադարձ այցը Ռուսաստան, որը սպասվում է 2017–ի սեպտեմբերից ոչ ուշ։

Վահրամ Թոքմաջյան
“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee