Վիտամին A-ի դերը մարդու օրգանիզմի համար
LIFEՎիտամին A-ն անփոխարինելի միջոց է տեսողության համար, այն լավացնում է նյութափոխանակությունը և ամրացնում իմունիտետը: Վիտամին A-ն անփոխարինելի միջոց է անպտղության դեպքում:
Վիտամին A-ի անբավարարությունը հանգեցնում է մթության մեջ տեսողության վատացման ռիսկին:
Մարմնի, և հատկապես ձեռքերի մաշկի չորությունը կարող է վիտամին A-ի անբավարարության հետևանք լինել: Բացի դրանից, վիտամին A-ի անբավարար օգտագործման հետևանքով ուռուցքային հիվանդությունների զարգացման ռիսկը բարձրանում է մի քանի անգամ:
Վիտամին A-ի չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել սիրտ-անոթային հիվանդությունների, և նույնիսկ ուռուցքային բջիջների առաջացման: Դրա պատճառն այն է, որ վիտամին A-ն դասվում է վիտամինների այն խմբին, որոնք, ավելցուկի դեպքում, ունակ են կուտակվելու օրգանիզմում:
Վիտամին A-ի աղբյուրն է կենդանական ծագման մթերքը: Սակայն, որոշ բուսական ծագման մթերքներում պարունակվում է կարոտին, որը մարդու օրգանիզմում կարող է փոխակերպվել վիտամին A-ի:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: