Yerevan, 14.September.2026,
00
:
00
BREAKING


Արման Վարդանյան. «Երկրի ապագայով մտահոգ մարդիկ պետք է միավորվեն»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Միասնություն» համազգային շարժման մուտքը հայաստանյան քաղաքական դաշտ շռնդալից էր: «Փաստը» որոշեց անցնող տարին ամփոփել «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանի հետ:

– Պարոն Վարդանյան, արդեն երկու ամսից ավելի է, ինչ հայաստանյան հասարակական–քաղաքական դաշտում գործունեություն է ծավալում «Միասնություն» համազգային շարժումը: Գործունեության ո՞ր փուլում եք հիմա:

– Այո, ինչպես նշեցիք, արդեն երկու ամիս է, ինչ ստեղծվել է «Միասնություն» համազգային շարժումը, և այս երկու ամիսների ընթացքում այն իր հաստատուն տեղն է գրավել Հայաստանի Հանրապետության հասարակական–քաղաքական դաշտում: Ես սա ամենևին պատահական չեմ համարում, քանի որ առաջին' մեր հռչակած քաղաքական սերնդափոխության գաղափարը այսօր շատերն են կիսում, բոլորը հոգնել են 25 տարի շարունակ նույն դեմքերից, նույն խոսքերից, նույն գործելակերպից: Մարդկանց պետք են փոփոխություններ, ռեալ փոփոխություններ: Միասնությունը սերնդափոխության շարժում է, սերունդ, որն այսօր պատրաստ է լիարժեք պատասխանատվություն ստանձնել երկրի կառավարման գործում:

Մեր աշխատանքները շարունակվում են բարձր տեմպով, այս օրերին ես, որպես շարժման համակարգող խորհրդի ղեկավար, ակտիվ հանդիպումների մեջ եմ, քննարկումներ ենք ունենում քաղաքական դաշտի տարբեր ուժերի, տարբեր անհատների հետ, իսկ առաջիկայում ավելի կհստակեցնենք խորհրդարանական ընտրություններին մեր մասնակցության ձևաչափը:

– Խոսեցիք խորհրդարանական ընտրություններից, ի՞նչ ձևաչափով եք պատրաստվում մասնակցել ընտրություններին:

– Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ենք դաշինքային ձևաչափով: Դաշինք, որը լինելու է գաղափարական, դաշինք, որը միավորելու է մարդկանց, ովքեր կարող են երկրում դրական փոփոխություններ իրականացնել, իրենց ուժն ու եռանդը նվիրել մեր պետության հզորացման ու զարգացման գործին: Մենք վստահ ենք, որ համազգային միասնության դեպքում մեզ համար անլուծելի խնդիրներ չեն կարող լինել: Դրա համար էլ մենք նախաձեռնում ենք հասարակական–քաղաքական լայն կոնսոլիդացիա, մենք կողմնակից ենք լայն համախմբման, մեծ նախընտրական դաշինքի ձևավորման, որին կմիանան հին ու նոր սերնդի բոլոր այն ուժերը, ում համար թանկ է համազգային միասնության գաղափարը: Միասնությունը ուժի և ինտելեկտի շարժում է: Միասնության դեպքում մեր Արցախը, մեր հայրենիքը կլինի ավելի պաշտպանված, Սփյուռքի կառույցները՝ ավելի ամուր, մենք' ավելի անվտանգ ու անխոցելի: Հետևաբար, ինչո՞ւ չլինենք միասնական:

– Բայց այսօր քաղաքական դաշտը խիստ պառակտված է, հատկապես՝ ընդդիմադիր դաշտը, ինչպե՞ս եք պատկերացնում, հնարավո՞ր է բոլորին միավորելը:

– Նախ, սկսեմ նրանից, որ անհնարին ոչինչ չկա, եթե կա առողջ գաղափար, հետևողականություն և մեծ հավատ: Ընդդիմությունը պառակտված է, քանի որ այսօրվա ընդդիմադիր դաշտը իրար մեջ է խնդիրը տեսնում, միմյանց անձնավորված քննադատությունների վրա է իր ողջ էներգիան ու ռեսուրսը ծախսում: Դրա համար էլ իշխանությունը միշտ մնում է մրցակցությունից դուրս: Առաջիկա ընտրությունների նախաշեմին մենք պատրաստվում ենք հանդես գալ նախաձեռնությամբ, պայմանավորվել, որ ընդդիմադիր դաշտում գործող ուժերը միմյանց հանդեպ ցեխ չշպրտեն, անձնական վիրավորանքներ չհասցնեն: Մեր երկրում քաղաքական պայքարը պետք է տեղափոխվի քաղաքակիրթ, ծրագրային ու գաղափարական դաշտ: Այդ գործում պատասխանատվության ամենամեծ բաժինը, բնականաբար, ընկնում է իշխանության ուսերին: Իշխանությունը նույպես պետք է գիտակցի, որ երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի, ընտրությունների որակի համար նախևառաջ ինքն է պատասխանատու: Այս ընտրությունները պարտավոր են հաղթահարել իշխանության և հասարակության միջև ձևավորված անվստահության մեծ անդունդը, իշխանության լեգիտիմության խնդիրը: Այլապես, հերթական, ամեն գնով հաղթելու մոլուցքով առաջնորդվելով, ատելություն ու թշնամանք սերմանելով' մենք ոչնչի չենք կարող հասնել: Ընդհակառակը, կկորցնենք ամեն ինչ:

– «Միասնությունը» իր գործունեությամբ նոր շունչ հաղորդեց քաղաքական գործընթացներին. մասնագիտական քննարկումներ, կլոր–սեղաններ, հանդես եկաք մի քանի հեղափոխական գաղափարներով՝ բանակի հետ կապված, որը լայն և դրական արձագանք ստացավ հանրության շրջանում: Ի՞նչ սպասել ապագայում:

– Այո, մեր հրապարակային գործունեության հենց սկզբից մենք հայտարարեցինք, որ ստեղծելու ենք հանրային հարթակներ, կազմակերպելու ենք մասնագիտական քննարկումներ, որովհետև նոր գաղափարները կարող են ծնվել միայն առողջ քննարկումների ու բանավեճային մշակույթի պայմաններում: Այդ կլոր–սեղանները մեծ արձագանք գտան հանրության շրջանում, փորձագիտական դաշտում, քանի որ մեր հետապնդած նպատակներից մեկը Հայաստանում առողջ քաղաքական դիսկուրս ձևավորելն է, բոլոր կարող ուժերի երկրի կառավարմանը մասնակից դարձնելն է, անկախ մարդու կուսակցական պատկանելությունից:

 

Օրինակ՝ դուք բանակի հետ կապված մեր առաջարկները համարում եք հեղափոխական, ես այն համարում եմ շատ բնական ու իրատեսական: Առաջին' մեզ համար յուրաքանչյուր հայ մարդու, հատկապես հայրենիքի պաշտպան զինվորի կյանքը թանկ է և բարձրագույն արժեք է: Մենք պետք է մտածենք, ոչ թե ինչպես օգնենք զոհված զինծառայողների ընտանիքներին, այլ պետք է այնպես անենք, որ զոհեր չունենանք: Իսկ այդ զոհերի մեծ մասը առաջին գծում կանգնած անփորձ երիտասարդներն են: Մենք ասում ենք, որ 18 տարեկան երիտասարդը առաջին գծում չպետք է ծառայի: Մենք պետք է անհապաղ անցում կատարենք պրոֆեսիոնալ բանակի: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այսօրվա պայմաններում էլ բանակին հատկացված գումարներով, ճիշտ տնօրինելու և բանակում առկա կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու հաշվին մենք կարող ենք ունենալ պրոֆեսիոնալ բանակ: Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին նաև արագ արձագանքման ջոկատների ստեղծման անհրաժեշտությունը, բանակի ռեզերվի մոբիլիզացիայի, կամավորների և կանոնավոր զորամիավորումների գործունեության համակարգման բացերը, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն:

– Մամուլում շատ են խոսում նաև Ծառուկյանի հետ ձեր մտերիմ հարաբերությունների մասին, համագործակցության ի՞նչ եզրեր եք տեսնում:

 

– Ինչ վերաբերում է Ծառուկյանի հետ հարաբերություններին, այսօր էլ մենք շփվում ենք, պահպանում ենք ջերմ, մարդկային, ընկերական փոխհարաբերությունները: Մենք ընկերներ ենք, հանդիպելիս խոսում ենք տարբեր թեմաներից: Մեզ երկուսիս էլ մտահոգում է երկրում ստեղծված իրավիճակը, անհանդուրժողականության մթնոլորտը, ամեն ինչի մեջ վատը տեսնելու մարդկանց մառազմի հասնող ծայրահեղականությունը, սրա նրա վրա ցեխ շպրտելու անպատասխանատու վարքագիծը: Սրանք պետք է փոխել մեր երկրում, նոր քաղաքական մշակույթ ձևավորել, որտեղ տիրեն միասնականությունը, համերաշխությունը և հանուն Հայաստանի զարգացման աշխատելու և արարելու անսպառ եռանդը:

– Եվ վերջին հարցը, շուտով Ամանոր է, ի՞նչ ցանկություններ, ի՞նչ բարեմաղթանքներ ունեք հայ ժողովրդին:

– Ընդհանրապես, ընդունված է Ամանորին միայն խոսել բարի ցանկություններից ու բարեմաղթանքներից: Չխախտելով այդ ավանդույթը, ես ցանկանում եմ հայ ժողովրդին միասնություն, մեր զինվորներին' բարի ծառայություն, մեր մայրերին ու երեխաներին' խաղաղություն ու անհոգ մանկություն: Մեր ժողովուրդն արժանի է ավելիին. արժանի է բարեկեցիկ կյանքի, արժանի է, որ ունենա ազգասեր, ազգընտիր ղեկավարներ, օրվա 24 ժամը ազգին ու պետությանը ծառայող պաշտոնյաներ: Ես վստահ եմ, որ մեր սերունդը հենց այդպիսի Հայաստան է կերտելու: Շնորհավոր մեր ժողովրդի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution