Yerevan, 17.February.2026,
00
:
00
BREAKING


Ահաբեկչություններ, վարչապետի հրաժարական, ռազմական հեղաշրջման փորձ. 2016-ը Թուրքիայում

INTERNATIONAL NEWS

Թուրքիայի պատմության մեջ 2016 թվականն անկասկած կգրանցվի որպես ամենաարյունահեղ և իրադարձություններով լի տարիներից մեկը: «Մայիսի 4-ի պալատական հեղաշրջումը», շուրջ երկու տասնյակ ահաբեկչական գործողությունները, ռազմական հեղաշրջման փորձը, մարդու իրավունքների բնագավառում գրանցված հետընթացը միայն մի փոքր մասն են այն զարգացումների, որոնք 2016-ին գրանցվեցին հարևան երկրում: «Արմենպրես»-ը փորձել է առանձնացնել Թուրքիայում իրադարձություններով լեցուն տարվա ամենակարևոր և ուշագրավ դրվագները:

Թուրքիան ահաբեկչությունների թիրախում

Տարին Թուրքիայի համար ողբերգական էր երկրում գրանցված ահաբեկչությունների թվով: 2016 թվականի ընթացքում երկրի տարբեր քաղաքներում գրանցվել է շուրջ 22 ահաբեկչական գործողություն: Ընդ որում, վերոնշյալ գործողություններից երկուսը տեղի են ունեցել մայրաքաղաք Անկարայում, 5-ը՝ Ստամբուլում, 7-ը՝ Դիարբեքիրում: Դրանց զոհ է գնացել 361 մարդ, վիրավորվել են ավելի քան 1500-ը: Ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը մեծամասամբ ստանձնել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) կամ «ՔրդստանÕ « անկախության բազեներ» (TAK) կազմակերպությունը: Չնայած երկրի նախագահը, վարչապետն ու այլ բարձրաստիճան այրեր բազմիցս հայտարարել են երկրում հակաահաբեկչական լայնամասշտաբ գործողություններ իրականացնելու մասին, այդուհանդերձ ձեռնարկվող միջոցները բավարար չեն լինում հնարավոր ողբերգությունները կանխելու համար: Որպես ապացույց պետք է նկատել Կայսերիում (Կեսարիա) դեկտեմբերի 17-ին իրականացված վերջին հարձակումը, որին զոհ գնաց 14 մարդ:

Դավութօղլուին փոխարինեց Յըլդըրըմը

Թուրքիայի 26-րդ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մայիսի 4-ին պաշտոնապես հրաժարվեց երկրի վարչապետի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի պաշտոնից: Պատճառը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նրա ունեցած հակասություններն էին: Հակասությունների գագաթնակետը դարձավ այն, որ երկրի վարչապետից ձեռքից խլվեց նահանգներում և գավառներում կուսակցության ղեկավարների նշանակման լիազորությունը: Դավութօղլուի հրաժարականից հետո, որը որոշ վերլուծաբաններ որակեցին որպես «Մայիսի 4-ի պալատական հեղաշրջում», մայիսի 22-ին կայացած ԱԶԿ հա մագումարում կուսակցության ղեկավար ընտրվեց Բինալի Յըլդըրըմը, ով զբաղեցրեց նաև Թուրքիայի վարչապետի պաշտոնը:

Ռազմական հեղաշրջման ձախողված փորձն ու դրա հետևանքները

2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական միջամտության փորձ իրականացվեց: Խռովարարները երկրի զինվորականներն էին, ովքեր կարողացան մի քանի ժամվա ընթացքում վերահսկողություն իրականացնել երկրի կարևորագույն կառույցների նկատմամբ: Զենքերն ուղղվեցին անգամ նախագահական նստավայրի և մեջլիսի շենքերի վրա: Երկրի պետական հեռուստաընկերությունը գրաված զինվորականները հայտարարեցին իշխանությունն իրենց ձեռքը վերցնելու մասին:

Հեղաշրջման մասին հայտարարելուց կարճ ժամանակ անց երկրի նախագահ Էրդողանը Facetime հավելվածի միջոցով ուղիղ եթերով կարողացավ եթեր դուրս գալ՝ կոչ անելով քաղաքացիներին դուրս գալ փողոցներ և թույլ չտալ ռազմական հեղաշրջման իրականացումը: Էրդողանի կոչը տվեց ցանկալի արդյունքը: Նաև հասարակ քաղաքացիների միջամտության արդյունքում հեղաշրջման փորձը տապալվեց: Իշխանությունները կատարվածի պատասխանատու հայտարարեցին գյուլենականների առաջնորդ, չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին՝ կատաղի պայքար սկսելով նրա կողմնակիցների դեմ: Ինքը՝ Գյուլենը, ի սկզ բանե հերքեց որևէ առնչություն հեղաշրջման փորձի հետ: Նա հայտարարեց, որ կատարվածը եղել է Էրդողանի բեմադրությունը, ով այդպիսով ցանկացել է ամրապնդել իշխանությունը երկրում:

Թուրքիայի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով երկրում զոհվեց հեղաշրջման կողմնակից 104 զինվոր, իսկ հեղաշրջման դեմ դուրս եկածներից զոհվեցին 246-ը: Վիրավորների թիվը մոտ 2 հազարն էր: Հեղաշրջման փորձի ձախողումից հետո երկրում ձերբակալվեց առնվազ 40 հազար մարդ, որոնց շարքում են զինվորականներ, դատավորներ և դատախազներ, տարբեր նախարարությունների և պետական կառույցների աշխատակիցներ: Տասնյակ հազարավոր մարդիկ հեռացվեցին աշխատանքից, այդ թվում և համալսարանների, դպրոցների ուսուցիչներ, պրոֆեսորներ և դասախոսներ: Երկրում երեք ամսով հայտարարÕ �եց արտակարգ դրություն, որը հոկտեմբերի 19-ին երկարացվեց ևս 3 ամսով:

Հետապնդվում են քրդամետ կուսակցության պատգամավորները

Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո հետապնդումների ալիք սկսվեց քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ: Պատգամավորների անձեռնմխելիության մասին որոշումը մեջլիսում ընդունելուց հետո հոկտեմբերի 4-ին ձերբակալվեցին կուսակցության շուրջ մեկ տասնյակ անդամներ, որոնց շարքում էին նաև համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, կուսակցության խորհրդարանական խմբակցության համանախագահները: Ներկայում կուսակցության 59 պատգամավորից 12-ը կալանավորված են: Կան դատարանի որոշու մներ որոշ պատգամավորների ևս բերման ենթարկելու վերաբերյալ: Քրդամետ կուսակցության կալանավորված անդամները մեղադրվում են «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեջ:

«Լրագրողների ամենամեծ բանտը»՝ Թուրքիան

Անցնող տարվա ընթացքում Թուրքիան խիստ բացասական ցուցանիշներ գրանցեց մամուլի ազատության հարցում: Միջազգային «Լրագրողներ առանց սահմանների» (RWB) կազմակերպությունը և Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) Թուրքիան հայտարարեցին 2016 թվականին մամուլի նկատմամբ ամենաշատը ճնշում կիրառած երկիրը: Երկու տարի անց Թուրքիան կրկին հայտարարվեց  որպես «լրագրողների համար ամենամեծ բանտը». երկրում բանտարկված է 148 լրագրող, ընթացիկ տարում փակվեց շուրջ 170 լրատվամիջոց, այդ թվում և թերթեր, հեռուստաընկերություններ, ռադիոալիքներ, լրատվական գործա կալություններ:

Առավել հնչեղ էր ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի դեմ իրականացված գործողությունն ու դրա աշխատակիցների ձերբակալությունները: Մինչ օրս կալանքի տակ են քեմալականների թերթը համարվող «Ջումհուրիեթ»-ի 10 աշխատակիցներ, որոնց շարքում է նաև պարբերականի գլխավոր խմբագիրը:

Թուրքիան և Իսրայելը վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները

Վեց տարի անց Թուրքիան և Իսրայելը համաձայնության եկան հարաբերությունները կարգավորելու, դիվանագիտական կապերը վերականգնելու հարցում: Երկարատև բանակցություններից հետո Իսրայելը սեպտեմբերի 30-ին ի վերջո Թուրքիայի արդարադատության նախարարության հաշվին «Մավի Մարմարա»-ի գործով որպես փոխհատուցում փոխանցեց 20 մլն ԱՄՆ դոլար: Հոկտեմբերի 13-ին Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցը այցելեց Թուրքիա. դա 2010 թվականի «Մավի Մարմարա»-ի հետ կապված դեպքից հետո երկու երկրների միջև նախարարի մակարդակով կատարված առաջին այցն էր: Երկրները հ այտարարեցին հարաբերությունները վերականգնելու մասին, ինչին հաջորդեցին դեսպանների երկկողմ նշանակումները:

Ռուս-թուրքական հարաբերությունների սառույցը հալվեց

2015 թվականի նոյեմբերի 25-ին Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման պատճառով լարված ռուս-թուրքական հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ Էրդողանը նամակ ուղարկեց պաշտոնական Կրեմլին, որում իր ցավակցություններն էր հայտնում սպանված օդաչուի ընտանիքին: Հարաբերությունների կարգավորման շրջանակում մասնակիորեն վերացվեցին ՌԴ կողմից Թուրքիայի դեմ հայտարարված տնտեսական պատժամիջոցները:

Այդուհանդերձ, ռուս-թուրքական հարաբերություններին նոր հարված դարձավ 2016 թվականի դեկտեմբերի 19-ին թուրք մարդասպանի կողմից Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը: Թեպետ դեռևս հայտնի չէ, թե որն է եղել սպանության դրդապատճառը և կան արդյոք դրա հետևում կանգնած ուժեր, սակայն թե՛ Անկարան, թե՛ Կրեմլը հայտարարել են, որ կատարվածը նպատակ է ունեցել վնասել Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները:

IDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program