Հնդկաստանում ռելսերից դուրս են ընկել մարդատար գնացքի 14 վագոններ
SOCIETY Առնվազն երկու մարդ Է զոհվել, եւս 43-ը` տուժել դեկտեմբերի 28-ին Հնդկաստանի Ութար Փրադեշի նահանգի Կանպուր քաղաքից ոչ հեռու մարդատար գնացքի 14 վագոնների դուրս ընկնելու հետեւանքով: Ինչպես հայտնել Է NDTV հեռուստաալիքը, բժիշկները ութ տուժածների վիճակը գնահատում են՝ օրհասական:
Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ աղետը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 05:20-ին (Երեւանի ժամանակով ժամը 04:20-ին), երբ գնացքն անցնում Էր ցամաքած ջրանցքի վրայով ձգվող կամրջով՝ Կանպուրից 70 կիլոմետր հեռավորության վրա: Վագոններից երկուսն ընկել են ջրանցքի հունի մեջ:
Երկաթուղային աղետի պատճառները պարզվում են: Պատահարի վայրում աշխատում են փրկարարները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



