Կուբայում օրենքով սահմանափակվել Է Ֆիդել Կաստրոյի անվան օգտագործումը
SOCIETYԿուբայի ժողովրդական իշխանության ազգային ժողովը դեկտեմբերի 27-ին օրենք Է ընդունել, որով արգելվում Է հասարակական վայրերը մեկ ամիս առաջ վախճանված Կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի պատվին անվանակոչելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Դրա հետ մեկտեղ օրենքը մշակույթի գործիչներին չի արգելում հեղափոխականի կերպարն օգտագործել երաժշտության, գրականության մեջ, պարերում, կինոյում: Նրա լուսանկարները կարող են գտնվել գրասենյակներում, ուսումնական հաստատություններում եւ պետական հիմնարկություններում:
Ինչպես նշել Է պետության ղեկավար Ռաուլ Կաստրոն, կոմանդանտեին պատշաճը մատուցելու լավագույն եղանակը հեղափոխության նրա հայեցակարգին հետեւելն Է:
Ֆիդել Կաստրոն միշտ Էլ ասել Է, որ դեմ Է իր անձի պաշտամունքին: Հեղափոխության առաջնորդը 90 տարեկան հասակում մահացել Է նոյեմբերի 25-ին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



