Ռուս սակրավորները գրեթե հազար հեկտար տարածք են ականազերծել Հալեպում
SOCIETYՄիջազգային հակաականային կենտրոնի ռուս զինծառայողները Հալեպի արեւելյան մասում զինյալներից ազատագրված թաղամասերի հումանիտար ականազերծման ընթացքում պայթյունավտանգ իրերից մաքրել են չորս դպրոց, ինը մզկիթ եւ մեկ մանկապարտեզ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Ընդամենը 2016 թվականի դեկտեմբերի 5-ից ականազերծվել Է 966 հեկտար ընդհանուր մակերեսով տարածք, հայտնել Է Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը:
«Պայթյունավտանգ առարկաներից մաքրվել են շուրջ 350 կիլոմետր ավտոճանապարհներ եւ 2149 շենքեր, այդ թվում՝ 44 դպրոց, 38 մզկիթ, 10 հիվանդանոց եւ պոլիկլինիկա, երկու մանկապարտեզ, երեք ջրաբաշխիչ կայան, երկու Էլեկտրակայան, ջրամաքրման մեկ կայան եւ հացի մեկ գործարան»,-ասված Է կենտրոնի հաղորդագրության մեջ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



