Հրապարակվել է նոր iPhone-ի առանձնահատկությունը
SOCIETYiPhone-ի նոր մոդելը, որը թողարկվելու Է 2017 թվականին, կարող Է ստանալ կրկնակի խցիկի միանգամայն նոր մոդուլ՝ սենսորների ուղղահայաց դիրքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Macotakara պորտալը՝ հղում անելով համալրող մասերի թայվանյան մատակարարին:
Խցիկի նոր տարբերակից բացի, աղբյուրը պատմել Է այն մասին, որ դեւայսը կստանա iPhone 7s անվանումը, թեեւ ենթադրվում Է, որ անվանման մեջ կնշվի «8» թիվը: Սակայն սմարթֆոնի եւ խցիկի բնութագրերը դեռեւս հաստատված չեն:
Նաեւ հաստատվել Է այն լուրը, որ մտադրություն կա թողարկել սմարթֆոնի երեք տարբերակ: Բացի 4,7 եւ 5,5 դյույմ անկյունագծով սովորական վերափոխակներից, ընկերությունը 5-դյույմանոց սարք Է պատրաստում: Այդպիսի Էկրանով սմարթֆոնը կունենա նույն այն բնութագրերը, ինչպես եւ մյուս երկու հեռախոսները:
Նոյեմբերի վերջին հաղորդվել Էր, որ Apple ընկերությունը LG Innotek-ի համատեղ նոր խցիկ Է մշակում iPhone 8-ի համար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



