Ինչպես արագ ազատվել ականջի ցավից
PHOTOԱկանջակեղտը դեղին նյութ է, որն արտադրվում է ականջում, կատարում է բնական գործառույթ և օգնում է ականջից դուրս բերել մեռած էպիթելերը: Ականջակեղտի մի մասը դուրս է գալիս ծամելու կամ հորանջելու ընթացքում, իսկ մյուս մասը մնում է ներսում:
Բամբակի ձողիկներով ականջները մաքրելը կարող է հանգեցնել ակնաջակեղտի խցանման: Անզգույշ շարժմամբ կարելի է վնասել նաև թմբկաթաղանթը, ինչն էլ հաճախ պատճառ է դառնում ականջակեղտի խցանմանը: Բացի վերը նշվախից կան նաև այլ պատճառներ.
1.Չափազանց մաքրասիրությունը: Որքան շատ ենք մաքրում, այնքան ավելի շատ է այն արտադրվում:
2.Ականջի մեջ ջուր լվելիս ականջակեղտը ուռչում է և ծածկում լսողական ուղին:
3.Լսողական ուղու կառուցվածքի անատոմիական առանձնահատկությունը:
Բոլոր դեպքերում վատանում է լսողությունը, ականջում ի հայտ է գալիս կտրուկ ցավ, գլխացավ և գլխապտույտ:
Ականջացավից կարելի է ազատվել տանը պատրաստված կաթիլների օգնությամբ: Հավասար քանակությամբ խառնել խնձորի քացախ և սպիրտ: Կաթեցնել ցավացող ականջի մեջ և գլուխը թեքել դեպի կողք: Կաթեցնելուց հետո քաշել բլթակը , որպեսզի լուծույթը տարածվի լսողական ուղում: Մեկ րոպե անց գլուխն ուղղել, ջրիկացած ականջակեղտը կհոսի ականջից դուրս:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: