Տու-154-ի երկրորդ ինքնագրիչը բարձրացրել են Սեւ ծովի հատակից
SOCIETYԿործանված Տու-154 ինքնաթիռի երկրորդ ինքնագրիչը հայտնաբերվել ու բարձրացվել Է Սեւ ծովի հատակից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
«Հայտնաբերվել ու ծովի հատակից բարձրացվել Է Տու-154-ի երկրորդ ինքնագրիչը»,- ասել են գերատեսչությունում: Զինվորականները նշել են, որ որոնողական գործողությունը շարունակվում Է շուրջօրյա:
Ավելի վաղ տեղեկացվել Է, որ փրկարարները Սեւ ծովում Տու-154 ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերել են եւս երեք զոհվածների մարմիններ, ինչից հետո գտնված մարմինների ընդհանուր թիվը հասել Է 15-ի: Հայտնաբերվել են նաեւ 239 մարմնամասեր: Որոնողական գործողությանը մասնակցում են 45 նավ, 15 խորջրյա ապարատ, 192 ջրասուզակ, 12 ինքնաթիռ եւ հինգ ուղղաթիռ եւ անօդաչու ավիացիա:
ՌԴ պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռը, որը Մոսկվայից ուղեւորվում Էր Սիրիա, դեկտեմբերի 25-ի առավոտյան կործանվել Է Սեւ ծովում: Գերատեսչության տվյալներով, օդանավում եղել Է 92 մարդ՝ անձնակազմի ութ անդամներ եւ 84 ուղեւոր, այդ թվում՝ ութ զինվորական, Ալեքսանդրովի անվան անսամբլի 64 արտիստ, ռուսական հեռուստաալիքների ինը ներկայացուցիչներ, «Արդար օգնություն» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ելիզավետա Գլինկան, որն ավելի հայտնի Է որպես բժիշկ Լիզա, երկու զինծառայող, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:-0-/31/ 13.40
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



