Մոուրինյու. Անխոս, Կոստան հանդիպման լավագույն ֆուտբոլիստն էր
SPORT«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի՝ «Արսենալի» հետ խաղից (2:0) հետո հայտարարել է, որ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը Դիեգո Կոստան էր: Կոստան առաջին խաղակեսի վերջնամասում խախտեց կանոնները Կոսյելինիի նկատմամբ, պրովակացիայի դիմեց, ինչի արդյունքում խաղադաշտից հեռացվեց Գաբրիելը:
-Հեռացման վերաբերյալ կոնկրետ դիրքորոշում չունեմ: Դիեգո Կոստան, անխոս, խաղի լավագույն ֆուտբոլիստն էր: Նա ամբողջությամբ նվիրվել էր հանդիպմանը:
Սա լավ հաղթանակ էր, մեզ նման խաղեր են անհրաժեշտ: Վերջին օրերի ընթացքում երկու հաղթանակ տոնեցինք, գոլ բաց չթողեցինք և ընդհանուր առմամբ նախաձեռնությունը մեր կողմն էր. սա ուրախացնում է,-Մոուրինյուի խոսքը մեջբերված է «ESPN»-ից:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



