Չինացիները հեռախոս են ստեղծել շուրջօրյա խոսակցությունների համար
SOCIETY Չինական Gionee ընկերությունը ներկայացրել Է սմարթֆոն, որը մարտկոցը լրալիցքավորում չի պահանջում կես շաբաթից ավելի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Highsnobiety-ն:
M2017 մոդելի կորպուսը պատրաստված Է մետաղից եւ դեկորացված բնական կաշվով: Մակնիշի ներկայացուցիչների խոսքով՝ գաջեթը նախատեսված Է խոսակցության ռեժիմով 32 ժամ անընդմեջ աշխատելու համար, ինչպես նաեւ հնարավորություն Է տալիս մինչեւ 26 ժամ առանց ընդմիջման տեսանյութ դիտել: Սմարթֆոնը հանդերձված Է 6 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ:
Հեռախոսի վրա տեղադրված են ֆրոնտալ եւ դարձերեսի երկու խցիկներ, գաջեթի ակտիվացումը տեղի Է ունենում տիրոջ մատնահետքերով:
Պլանավորվում Է, որ սմարթֆոնի վաճառքները կմեկնարկեն 2017 թվականին, այն կներկայացվի միայն չինական շուկայում: Մոդելի գները կտատանվեն 1007-ից մինչեւ 2446 դոլար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



