Ջավախքում Գանձայի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. 3 հայ տեղափոխվել է հիվանդանոց
SOCIETYՎրաստանում՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղի տներից մեկում գազի արտահոսքի պատճառով պայթյուն է տեղի ունեցել:
Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում ասաց Գանձայի համայնքապետ Հրանտ Սիրեկանյանը:
«Գանձա գյուղի բնակիչ Գուրգեն Հարությունյանի տանը գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևաքնով ընտանիքի երեք անդամները տուժել են և տեղափոխվել հիվանդանոց: Նրանցից մեկը երեխա է»:
Սիրեկանյանի խոսքով՝ Հարությունյանների տան 70-80 տոկոսը վնասվել է:
Համայնքապետի խոսքով՝ այս պահի դրությամբ գյուղի գազամատակարարումն անջատված է և այն կվերականգնվի դեկտեմբերի 29-ին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



