Կոսմետոլոգը փչացրել է Գարիկ Մարտիրոսյանի կնոջ դեմքը
PHOTOԿոսմետոլոգը փչացրել է Գարիկ Մարտիրոսյանի կնոջ դեմքը: Այս մասին պատմել է շոումենի կինը իր Instagram–ում:
Ժաննան լսել է վայ- մասնագետի հորդորները, ինչի մասին հիմա շատ է զղջում:
«Դու չես զղջա: Այս բուժակարգը խոնավացնում ու թարմացնում է մաշկը»,- համոզում էր ինձ իմ կոսմետոլոգը: Մի ժամից հայելու միջից ինձ էր նայում այտուցված վարդագույն դեմքը: Այսինքն ի՞նչ վարդագույն՝ կարմի՛ր,- իր վշտի մասին պատմում է Գարիկի կինը,- Այդ սրիկան մխիթարում էր ինձ՝ առաոտյան ամեն ինչ կանցնի: Երբ մտածում էի, թե ինչպես կարող եմ արագ ու աննկատ տուն հասնել, դուստրս զանգահարեց ու խնդրեց հաց գնել: Այս իրավիճակում՝ նման դեմքով կարելի է ցանկացածին մերժել՝ տատիկին մերժել ճանապարհ անցկացնել, ընկերուհուն՝ նրա տուն մտնել ու վերցնել այն պարտքը, որը նա որոշել է երկու տարի հետո վերադարձնել: Բայց երեխային չես կարող մերժել ու ասել, որ հաց չես գնի»: Խանութ գնալը Ժաննայի համար ատրակցիոնի վերածվեց:
«Արագ վազելով, որպեսզի ուրիշի ինֆարկտի պատճառը չդառնամ, ես հասա սուպերմարկետին: Խանութում սպիտակամորթերը քիչ էին, ինչը չէր կարող չուրախացնել Կարմրամորթին: Եվ հանկարծ հացաբուլկեղենի ու պահածոների բաժինների միջեւ տեսա համադասարանցուս, որին ավարտական երեկույթից հետո չէի տեսել: Ամենավատն այն էր որ համադասարանցիս էլ ինձ տեսավ: Ուրախությունն անսահման էր, բայց ոչ իմը, հեգնում է Մարտիրոսյանի կինը,- Համադասարանցիս մենակ չէր ու ծանոթացրեց ինձ իր որդու հետ՝ պատմելով նրան, որ ես նրա առաջին սերն եմ եղել, որին երկար ժամանակ չէր կարողանում մոռանալ:
Վախեցած 16-ամյա տղայի աչքերում մեկ հարց էր երեւում «Ինչո՞ւ, պապա»: Հետո ապշահար պատանու հայրը առաջարկեց լուսանկարվել հիշատակի համար:
Ժաննայի խոսքով ինքն այդ պահին կյանքում առաջին անգամ զղջաց, որ հեռախոսում կա տեսախցիկ սելֆիի ֆունկցիայով: «Բայց մերժելն անհարմար էր: Մենք հրաժեշտ տվեցինք իրար, ու ես ծածկելով դեմքս «Բորոդինսկի» հացով, դուրս վազեցի խանութից: Ամբողջ ճանապարհին ես ծիծաղում էի, որ տղան կմեծանա ու հորը կծանոթացնի իր ընկերուհու հետ ու եթե նա հանկարծ դուր չգա հորը, տղան միշտ կարող է ասել. «Պապա, ես քո առաջին սիրուն տեսել եմ»- պատմել է երգիծաբանի կինը՝ ստեղծված իրավիճակում ժպիտի համար առիթ գտնելով: