391 տարեկան բոնսայը վերապրել է Հիրոսիմայի ռմբակոծությունը և դեռ շարունակում է աճել
PHOTOԵրբեմն մարդկանց չի հաջողվում խնամել անգամ փոքիկ սենյակային բույսեր, սակայն այս բոնսայ ծառը ապրում է արդեն մոտ 400 տարի։ Ծառը տնկել են 1625 թ., հետևաբար այն արդեն 391 տարեկան է։ Եվ եթե այս թվերը Ձեզ առհասարակ չեն տպավորում, ապա ասենք, որ այս բոնսայը վերապրել է Հիրոսիմայի ատոմային ռմբակոծությունը։
Ծառը պատկանել է Յամակիների ընտանիքին, որոնք 1945 թ. ապրել են ռումբն ընկնելու վայրից 3 կմ հեռու։ Հիշեցնենք, որ այդ ռմբակոծությունը խլել է շուրջ 140 հազար մարդու կյանք։ Հետաքրքիրն այն է, որ և՛ ծառը, և՛ ընտանիքը ողջ և ամբողջովին անվնաս են մնացել։
Բոնսայն այժմ գտնվում է Վաշինգտոնի ազգային դենդրարիումում. այնտեղ է տեղափոխվել 1976 թ.։ Դենդրարիումի անձնակազմը տեղյակ չի եղել, որ ծառը վերապրել է Հիրոսիմայի ռմբակոծությունը մինչ 2001 թվականը, երբ Յամակի ընտանիքի ժառանգներից մեկը այցելել է այդ վայր և պատմել ընտանեկան ծառի հետաքրքիր պատմությունը։