Մթերքներ, որոնք արագացնում են նյութափոխանակությունը
LIFEՆյութափոխանակությունն արագացնող մթերքներից են կաղամբը, շոգեխաշած և եփած սունկը, վարունգը, նեխուրը, անանասը, նարինջը, կանաչ խնձորը, թուրինջը, հատապտուղները:
Մեկ կանաչ խնձորը կամ բանանը կբարձրացնի տրամադրությունը և ուժ կհաղորդի: Չիփսերի կամ պաքսիմատի փոխարեն կարելի է ուտել մեկ կարմիր, համեղ, հյութալի պղպեղ: Կարելի է նաև գազար ուտել, և որպեսզի այն ավելի լավ յուրացվի, կարելի է անցկացնել քերիչով և ավելացնել մեկ թեյի գդալ ձիթայուղ:
Դդմի սերմերը հագեցնում են քաղցը: Այդ սերմերը հագեցած են մագնիումով, երկաթով, սպիտակուցով, և վիտամիններով:
Կան մթերքներ, որոնք օրգանիզմից դուրս են բերում ավելորդ հեղուկը: Դրանք են`վարունգը, նեխուրը, սամիթը, մաղադանոսը, թարխունը, ռեհանը:
Իսկ այս մթերքները օրգանիզմը երիտասարդացնող հատկություն ունեն.
-
Նուռ
-
Կարմիր կաղամբ
-
Կարմիր խաղող
-
Բրոկոլի
-
Սպանախ
-
Կարմիր սոխ
-
Լոլիկ
-
Հազար
-
Բոլոր կանաչիները
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Past.am-ը: