Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մազերս ներկեցի աքլորի պոչի երանգներով. Սոֆյա Դիլանյան

PHOTO
Life.panorama.am-ը  գրում է.
 
Թե ինչպե՞ս զարդարել տոնածառը, ո՞ր գույներին նախապատվություն տալ ու աքլորի տարին ինչ տեսքով դիմավորել. Այս հարցերի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է իր գունեղ ոճով հայտնի Սոֆյա Դիլանյանի հետ:
 
«Այս տարի Ամանորին ընդառաջ իրականացրինք միմյանցից շատ տարբերվող, բայցեւ շատ հետաքրքիր զարդարանքներ, ամանորյա դեկորացիաներ: Մի քանիսն ավանդական ոճում էին, որը շարունակում է ոչ պակաս  գեղեցիկ ու ակտուալ մնալ: Ավանդական կարմիր ու կանաչ գույները` հետաքրքիր լուծումներով հագեցած, տոնական զարդարանքներին շքեղ տեսք կարող են հաղորդել: Իսկ մյուս տարբերակում իրականացրինք մի շատ հետաքրքիր ձեւավորում, որի գլխավորը երանգները սեւ ու սպիտակ վանդակներն էին»,- տոնական զարդարանքների մասին խոսելիս` պատմեց Սոֆյան ու շարունակեց.
 
«Եթե մի կողմ թողնենք նորարարությունները ու խոսենք ամանորյա մշտական ակտուալ գույներից, ապա պետք է հիշել, որ կարմիրը, կանաչը, ոսկեգույնն ու արծաթագույնը միշտ են գեղեցիկ ամանորյա զարդարանքներում»:
 

 
Ամանորյա հին իրերից, Սոֆյայի խոսքով, հրաժարվել պետք չէ.
 
«Եթե կան սիրելի տոնական ատրիբուտներ, որոնք նաեւ իրենց մեջ պատմություն են կրում, պետք չէ դրանք դեն նետել: Կարելի է այդ ամենը պահել մի գեղեցիկ տուփի մեջ` ակնկալելով, որ տարիներ անց դրանք կրկին նորաձեւ կդառնան»,- հավելեց նա:
Հետաքրքրվելով, թե գույների սիրահար Սոֆյա Դիլանյանը աքլորի տարվա համար ի՞նչ երանգներ է առաջարկում առավելագույնս գեղեցիկ ու յուրօրինակ տեսք ունենալու համար, պատասխանեց.
 
«Գիտեք, ես այն մարդկանցից եմ, ում երբեք հետաքրքիր չէ այն, ինչ թելադրում է շուկան կամ ամբոխը: Ես միշտ սիրել եմ վառ գույներ: Նույն կերպ վերջերս` չմտածելով ոչնչի մասին, ես ուղղակի ներքին ձայնիս լսելով, մազերս ներկեցի աքլորի պոչի երանգներով` կանաչ ու կապույտ: Սակայն, եթե խոսենք տարվա տենդենցների մասին, ապա պետք է նշեմ, որ նորաձեւ են մետալիկ երանգները, մուգ կանաչը, ալ կարմիրը, նաեւ հետաքրքիր է կապույտ-մոխրագույն համադրությունը: Ընդհանուր առմամբ` այն բոլոր գույները, որոնք կարելի է նկատել աքաղաղի փետուրներին նայելիս, այս տարի նորաձեւ կլինեն»: 
 

 
Մեր զրուցակիցը ընդգծեց` երբեք թելադրանքների զոհ չի դառնում, ապա զգեստապահարանը թարմացնելու վերաբերյալ խորհուրդ տվեց.
 
«Ես չեմ սիրում թելադրանքն ու կարգադրանքը: Կարծում եմ` ուղղակի կարելի է հին իրերը պահել ճամպրուկի մեջ, այս շարքում հատկապես կիպ զգեստները, ցածր գոտկատեղով ջինսե տաբատները, պլատֆորմայով կոշիկները, որոնք մերկապարուհու կոշիկներ են հիշեցնում, այս բոլորը հարկավոր է ուղղակի հանել զգեստապահարանից: Ընդհանուր առմամբ հաշվի առնել, որ այս տարվա գլխավոր տենդենցներից են աքլորի ճչացող գույները ու հիշել, որ այս տարին նրանց համար է, ովքեր չեն վախենում խիզախ համադրություններից»:
 

 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia