Թուրքիայում լրագրող է ձերբակալվել
SOCIETYԹուրք հետաքննող լրագրող Ահմեթ Շըքը ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողը հայտնել է թվիթերյան միկրոբլոգի միջոցով:
«Ձերբակալվում եմ: Մի թվիթերյան գրառման պատճառով ինձ տանում են դատախազություն»,- հայտնել է նա:
Թուրքիան խիստ բացասական ցուցանիշներ է գրանցել մամուլի ազատության հարցում: Միջազգային «Լրագրողներ առանց սահմանների» (RWB) կազմակերպությունը և Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) Թուրքիան հայտարարեցին 2016 թվականին մամուլի նկատմամբ ամենաշատը ճնշում կիրառած երկիրը: Երկրում բանտարկված է 148 լրագրող, ընթացիկ տարում փակվեց շուրջ 170 լրատվամիջոց, այդ թվում և թերթեր, հեռուստաընկերություններ, ռադիոալիքներ, լրատվական գործակալություններ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



