Տու-154-ի երրորդ սեւ արկղը վնասված Է
SOCIETYՌԴ պաշտպանության նախարարության՝ Սեւ ծովում կործանված Տու-154 ինքնաթիռի երրորդ երրորդ սեւ արկղը, որը գտվնում Էր օդանավի պոչամասում, վնասված Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են ուժային կառույցների աղբյուրներ:
«Երրորդ սեւ արկղից մնացել Է միայն ժապավենը, ինչը վկայում Է դրա ջախջախման մասին»,- ասել Է աղբյուրը: Ընդ որում նա ճշտել Է, որ ինքնաթիռի ինքնագրիչի ժապավենը ենթակա Է մասնակի վերծանման:
«Երրորդ սեւ արկղը կրկնորդում Է մյուս երկուսի պարամետրերը, որոնք գտնվում են Մոսկվայում: Հայտնաբերվել Է դրա ժապավենը, որը խիստ դեֆորմացված Է, բայց այն ենթակա Է վերծանման»,- նշել Է աղբյուրը եւ հավելել, որ օդանավի երկու ինքնագրիչների՝ խոսքային եւ հիմնական (պարամետրիկ), վիճակը բավարար Է: «Դրանց վերծանումը կատարվում Է Մոսկվայում»,- հայտնել են ուժային կառույցներում: Սպասվում Է, որ այդ գործընթացը կավարտվի մոտ ժամանակներս:
ՌԴ պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռը, որը Մոսկվայից ուղեւորվում Էր Սիրիա, դեկտեմբերի 25-ի առավոտյան կործանվել Է Սեւ ծովում: Գերատեսչության տվյալներով, օդանավում եղել Է 92 մարդ՝ անձնակազմի ութ անդամներ եւ 84 ուղեւոր, այդ թվում՝ ութ զինվորական, Ալեքսանդրովի անվան անսամբլի 64 արտիստ, ռուսական հեռուստաալիքների ինը ներկայացուցիչներ, «Արդար օգնություն» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ելիզավետա Գլինկան, որն ավելի հայտնի Է որպես բժիշկ Լիզա, երկու զինծառայող:-0-/31/ 10.33
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



