Բրոկկոլին` կրծքի քաղցկեղի դեմ հզոր միջոց
PHOTOԲրոկկոլիի, կաղամբի, ինչպես նաեւ մի շարք այլ խաչածաղկավոր բանջարեղենների մեջ առկա է Սուլֆորաֆեն միացությունը, որը կարող է դանդաղեցնել կրծքի քաղցկեղի բջիջների աճը: Այդ մասին տեղեկացնում են եվրոպացի մի խումբ գիտնականներ:

Սուլֆորաֆանի կանխարգելիչ հատկանիշների մասին գիտնականներին վաղուց էր հայտնի, սակայն այժմ գիտնականներն ապացուցել են, որ այդ նյութը կարող է ոչ միայն կանխարգելել քաղցկեղային բջիջների առաջացումը, այլեւ դանդաղեցնել արդեն առաջացածների աճը:

Գիտնականների իրականացրած հետազոտությանը մասնակցել է 54 կին, որոնց մոտ կրծքի քաղցկեղ էր ախտորոշվել: Հետազոտության արդյունքում ստացված տվյալները փորձագետներին թույլ են տվել եզրակացնել, որ սուլֆորաֆանն իրոք դանդաղեցնում է քաղցկեղային բջիջների աճը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
3
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan
4
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding



