Ո՞րն է տղամարդկանց մոտ ամենից շատ հանդիպող հիվանդությունը
PHOTOՇագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց մոտ հաճախակի հանդիպող հիվանդություններից է: Ինչպես ցանկացած հիվանդության, այս հիվանդության դեպքում էլ վաղ հայտնաբերումը կարող է բեկումնային ազդեցություն ունենալ հետագա բուժման վրա: Ահա շագանակագեղձի քաղցկեղի մի քանի վաղ նշան
1. Միզելու հաճախակի ցանկություն, հատկապես` գիշերը
2. Միզելու դժվարություն
3. Մեզի հոսքը կանգնեցնելու անհնարինություն
4. Կանգնած դիրքում միզելու դժվարություն
5. Հազալիս կամ ծիծաղելիս մեզը պահելու անհնարինություն
6. Միզելիս այրոցի զգացում
7. Ցավոտ սերմնաժայթքում
8. Արյուն մեզի կամ սերմնահեղուկի մեջ
9.Թիկունքի ստորին հատվածում կամ կոնքերում ցավ կամ նեղվածություն
Այս բոլոր ախտանիշները կարող են ոչ միայն շագանակագեղձի քաղցկեղ մատնանշել, այլեւ միզարտադրական համակարգում վարակ կամ շագանակագեղձի մեծացում: Այս ախտանշաններն ունենալու դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս անհապաղ դիմել բժշկի:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: