Վրաստանը 100 հազար դոլարի չափով օգնություն կհատկացնի Սիրիային
SOCIETYՎրաստանի իշխանությունները 100 հազար դոլարի չափով ֆինանսական օգնություն կցուցաբերեն Սիրիային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն հայտնել Է կառավարության դեկտեմբերի 29-ի նիստից հետո:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ավելի վաղ հայտարարել Է, որ իր երկիրը ՄԱԿ-ի առաքելության օգնությամբ պլանավորում Է երեխաների համար հումանիտար օգնություն ուղարկել Սիրիա:
«Վարչապետը պատրաստակամություն Է հայտնել օգնել այն երեխաներին, որոնք հայտնվել են ծանր դրության մեջ: Դրանից հետո մենք ակտիվ կոնսուլտացիաներ ունեցանք ՄԱԿ-ի հետ, եւ ուսումնասիրեցինք բոլոր այն ուղիները, թե ինչպես Է կարելի հումանիտար օգնություն ցուցաբերել: Ի վերջո որոշվեց, որ մենք 100 հազար դոլարի շրջանակներում ֆինանսական օգնություն կցուցաբերենք ՄԱԿ-ի հատուկ հիմնադրամի միջոցով»,- հայտարարել Է Ջանելիձեն կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ, հաղորդել Է Sputnik-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



