Կոշտուկներն այլևս խնդիր չեն
PHOTOՄաշկի վրա առաջացած կոշտուկներն իսկապես ցավոտ են, դրանք սովորաբար ի հայտ են գալիս կոշիկների պատճառով: Գոյություն ունեն այնպիսի բնական միջոցներ, որոնք օգնում են վերականգնել ոտքերի մաշկը:
Խնձորաթթու: Խնձորաթթուն կանխարգելում է ինֆեկցիաները, հանգստացնում է ցավն ու այտուցվածությունը: Խնձորաթթուն անհրաժեշտ է քսել անմիջապես կոշտուկին, կամ կարող եք այն խառնել մի փոքր ջրով և բամբակի միջոցով մաքրել բորբոքված հատվածը:
Թեյի ծառի յուղ: Այս յուղը կանխարգելում է ինֆեկցիաներն ու արագացնում է բուժման գործընթացը: Թեյի ծառի յուղի 3 կաթիլը խառնեք մեկ ճաշի գդալ բուսական յուղի մեջ, բամբակը թրջեք այս լուծույթի մեջ և զգուշորեն մերսեք վնասված հատվածները: Թողեք մնա 10 րոպե, ապա լվացեք գոլ ջրով: Օրական 3 անգամ կատարեք այս գործողությունը, մինչև կոշտուկներն անցնեն:
Գերչակի յուղ: Այս յուղը հանգստացնում է ցավը: Այն խթանում է կոլագենի արտազատումը և փափկեցնում ու առողջացնում է մաշկը: Գերչակի յուղը քսեք կոշտուկին, թողեք մնա ամբողջ գիշեր:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: