Գալուստ Սահակյանն այցելել է սահմանապահ հենակետ
SOCIETYՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Արարատի մարզի մարտական հենակետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Այցի շրջանակում Գալուստ Սահակյանը ծանոթացել է զինծառայողների առօրյային, մարտական պատրաստվածությանը, զրուցել նրանց հետ, քննարկել նրանց հուզող խնդիրները:
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորելով զինվորներին՝ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին, ովքեր, դիմակայելով հակառակորդին, ապահովում են մեր երկրի խաղաղությունը: Գալուստ Սահակյանը նշել է, որ երկրի անվտանգության երաշխավորը սահմանապահ տղաներն են, ովքեր իրենց կյանքի գնով անառիկ են պահում հայոց սահմանները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



