Երևանում ավտոմեքենան գլորվել է ձորակը և այրվել
SOCIETYԵրևանի Գ. Հովսեփյան փողոցում' հեռուստաաշտարակի մոտակայքում սեպտեմբերի 20-ին, ժամը 02.33-ին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլորվել է ձորը և այրվել:
Ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Հովսեփյան-Դավիթ Բեկ փողոցների խաչմերուկի մտակայքում «Մերսեդես» մակնիշի 77 RR 008 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալները պարզ չեն ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվելով հարակից ձորակը՝ այրվել:
Հրդեհը մարվել է ժամը 02.56-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Զոհեր և տուժածներ չկան:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
4
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
5
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization



