Չինաստանում տրվել է ավտոմեքենաների երթեւեկության մեկնարկն աշխարհի ամենաբարձր կախովի կամրջով
SOCIETYՉինաստանում տրվել Է ավտոմեքենաների երթեւեկության մեկնարկը աշխարհի ամենաբարձր կախովի կամրջով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 29-ին հայտնել Է China News Service գործակալությունը:
Կամրջի շինարարությունն ավարտվել Էր սեպտեմբերին:
Բեյպանցզյան կամրջի ամենաբարձր կետը, որը գտնվում Է համանուն հարթավայրում, գետնից 565 մետր բարձրության վրա Է եւ, չինական կողմի տվյալներով, կամուրջն այդ ցուցանիշով ռեկորդակիր Է:
Կամրջի շինարարությունը, որի երկարությունը կազմում Է 1341 մետր, նստել Է գրեթե 150 մլն դոլար: Կառույցն արագընթացիկ մայրուղու բաղկացուցիչ մասն Է, որը Չժեցզյանի նահանգի Հանչժոու քաղաքը միացնում Է Յունանի նահանգի Ժույլի քաղաքի հետ:
Հույչժոու նահանգում, որը լեռնային տեղանք Է՝ բազմաթիվ կիրճերով, գտնվում են Չինաստանի ամենաբարձր տասը կամուրջներից յոթը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



