Շավարշ Մելիքյանը ընդօրինակման արժանի սպա էր
SOCIETYՀակառակորդին դիմագրավելու մարտում զոհված դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանը Շիրակի մարզի Աշոցք գյուղից էր: 2007թ. դպրոցից հետո ընդունվել էր Ռազմական համալսարան: 2011թ. ավարտելով ուսումը՝ վիճակահանությամբ ծառայության էր անցել սահմանապահ զորամասերից մեկում: Կարճ ժամանակում հասցրել էր ինքնահաստատվել, զորամասի հրամանատարությանը համոզել, որ ճիշտ մասնագիտություն է ընտրել: Երիտասարդ սպայի դասակը միշտ լավագույններից էր, զորամիավորման մրցումներում առաջին տեղն էր գրավել կրակային պատրաստությունից, մարտավարությունից, քիմպաշտպանությունից, ինժեներական պատրաստությունից և էլի մի քանի առարկաներից: Նա ընդօրինակման արժանի սպա էր: Հավերժ փառք:

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



