Ադանայում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով 30 մարդ է ձերբակալվել
SOCIETYՆերկայիս Թուրքիայի Ադանա քաղաքում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ իրականացված ոստիկանական հատուկ գործողության շրջանակում խուզարկվել է ավելի քան 40 բնակարան։ Գործողության ընթացքում ԻՊ-ի հետ կապ ունենալու համար կասկածվող 30 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Ոստիկանության հատուկջոկատայինները կասկածյալներին բերման են ենթարկել Ադանայի գլխավոր ոստիկանատուն:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



