Բոլիվուդյան հեռուստասերիալների աստղ Սանայա Իրանին` կադրից դուրս
PHOTOԻնչպես արդեն նկատել ենք` հայ հեռուստադիտողների շրջանում մեծ պահանջարկ են սկսել վայելել բոլիվուդյան հեռուստասերիալները: Դրանց արդեն, կարծես թե, սկսում են զիջել ժամանակին մեծ հայտնիություն վայելող բրազիլական օճառային օպերաները:
Ինչեւէ, մեր ընթերցողների հետաքրքրասիրությունը բավարարելն էլ մեր պարտքն ենք համարում Այդպիսով` արդեն հասցրել ենք ձեր ուշադրությանը ներկայացնել մեր բոլիվուդյան անդրադարձները «Մերժվածը» հեռուստասերիալի աստղերի մասին:
Այժմ մի փոքր շեղվենք եւ անցում կատարենք այլ սյուժե:
«Ի՞նչ կոչել այս սերը»` այսպես է կոչվում բոլիվուդյան ամենահայտնի հեռուստասերիալներից մեկը, որն արդեն վայելում են նաեւ հայ հեռուստադիտողները: Համոզված ենք` շատերին արդեն հասցրել է գերել ֆիլմի գլխավոր դերակատարուհի Սանայա Իրանին, որը մարմնավորում է Քուշիին:
Նշենք, որ նախքան ֆիլմերում նկարահանվելը Սանայան զբաղվում էր մոդելինգով:
Նկարահանվելով տվյալ հեռուստասերիալում` 33-ամյա մոդելը մեծ ճանաչում ձեռք բերեց` դառնալով Հնդկաստանի ամենապահանջված դերասանուհիներից մեկը:
Ինչպիսի՞ն է գեղեցկուհին կադրից դուրս: Ներկայացնում ենք լուսանկարների տեսքով: