Ռունին բաց կթողնի Միդլսբրոյի հետ հանդիպումը
SPORT«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին վնասվածքի պատճառով բաց կթողնի Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի՝ «Միդլսբրոյի» հետ հանդիպումը,- տեղեկացնում է The Sun-ը:
Հարձակվողը չի կարողացել ապաքինվել վնասվածքից, որը ստացել էր «Սանդերլենդի» հետ խաղից հետո կայացած մարզման ընթացքում:
«Ռունին դեռ վնասվածք ունի: Լյուկ Շոուն մարզվում է առանց խնդիրների, սակայն ես չեմ կարծում, որ նա պատրաստ է խաղադաշտ դուրս գալ մեկնարկային կազմում»,- «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի խոսքն է մեջբերում The Sun-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Միդլսբրոյի» միջև հանդիպումը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 31-ին, Երևանի ժամանակով 19:00-ին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



