Գվարդիոլան հետաքրքրված է Իսկոյի ծառայություններով
SPORT«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյի ծառայություններով,- տեղեկացնում է AS-ը:
Այն, որ Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը չի շտապում երկարաձգել իր պայմանագրի ժամկետը «սերուցքայինների» հետ, հետաքրքրություն է առաջացրել «քաղաքայինների» մոտ:
Գվարդիոլան գիտի, որ Իսկոն ցանկանում է սպասել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վերջնական որոշում կայացնելու համար: Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթին» փորձել է ձեռք բերել իսպանացու տրանսֆերը, սակայն մերժում է ստացել «արքայական» ակումբից:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Իսկոն մասնակցել է Լա Լիգայի 12 հանդիպման, դարձել 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



