Մեր ժամանակների ամենոճային աղջիկները. Օլիվիա Պալերմո (լուսանկարներ)
LIFEԲոլոր ժամանակներն ունեցել են նորաձևության իրենց իկոնաները՝ Օդրի Հեփբերն, Գրեյս Քելլի, Ժակլին Քենեդի…նրանք կանայք են , ովքեր իրենց օրինակով ցույց են տվել, որ ոճն, առաջին հերթին անհատականության դրսևորումն է: Նորաձևության իկոնա չեն համարվում կանայք, ովքեր ուղղակի հագնվում են նորաձև, այլ նրանք, ովքեր ստեղծում են իրենց նորաձևությունը :
Wnews.am-ը պարբերաբար կներկայացնի մեր ժամանակների նորաձևության իկոնաներին: Նրանց մասին գուցե այնքան հաճախ չի հիշատակվում, որքան օրինակ Քիմ Քարդաշյանի, Մայլի Սայրուսի կամ սկանդալային այլ հայտնիների, բայց իսկապես ոճ ունեցող կանանց դա բացարձակ չի հուզում, քանի որ գլխավորն այստեղ ներդաշնակությունն ու ընդգծված անհատականությունն է:
Օլիվիա Պալերմո– Հստակ չի կարելի ասել, ինչով է այս աղջիկը զբաղվում՝ մի քիչ դերասանուհի, մի քիչ մոդել, մի քիչ դիզայներ. նա փորձել է իրեն բոլոր այս ոլորտներում, սակայն որևէ մեծ հաջողություն չի գրանցել, միակ բանը, որ Օլիվիայի մոտ իդեալական է ստացվում ոճային հագնվելն է, ինչն էլ նա հասցրեց կատարելության և գրավեց մեծաթիվ երկրպագուների, դիզայներների և հայտնի ամսագրերի խմբագիրների ուշադրությունը: Հիմա նա համարվում է մեր ժամանակների նորաձևության իկոնա, ում ոճը կրկնօրինակում են բազմաթիվ կանայք: 













